Չիլիում կրոնական աղանդի անդամները երեխային այրել են խարույկի մեջ
Աշխարհ
Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, ովքեր մեղադրվում են նորածին երեխային ծիսական արարողակարգի ժամանակ կենդանի-կենդանի այրելու համար. գրում է Росбалт-ը:
Ոստիկանության տվյալներով՝ երեխային խարույկի մեջ այրել էին անցյալ տարվա նոյեմբերին Չիլիի նավահանգստային Վալպարիասո քաղաքում: Ձերբայալվել են նաև 2 կին և մեկ տղամարդ: Բոլորը, ենթադրաբար, կրոնական աղանդի անդամներ են և սպանել էին երեխային՝ համարելով, որ նա Նեռն է՝ անտիքրիստոսը, որպեսզի խուսափեն աշխարհի վերջից: Ձերբակալվածների մեջ է նաև երեխայի մայրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)