Մոուրինյուն «Չելսի» տեղափոխվելու մասին հայտնել է Յուրգեն Կլոպին
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն եկող մրցաշրջանում կգլխավորի Լոնդոնի «Չելսին». տեղեկացնում է գերմանական մամուլը:
Այդ մասին պորտուգալացի մասնագետը հայտնել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղից առաջ:
Աղբյուրի տվյալներով՝ Մոուրինյուն արդեն սկսել է պլանավորել թիմի նոր կազմը, որում ցանկանում է ընդգրկել Ռոբեևտ Լևանդովսկուն:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակումբի հետ համաձայնության է եկել իր հեռանալու վերաբերյալ: ԶԼՄ-ները ենթադրում են, որ նա կգլխավորի «Ռեալը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան