Ավստրիական կայսեր մազափունջը վաճառվել է 13 հազար եվրոյով
Գիտություն և Մշակույթ
Ավստրիական կայսրության կայսր Ֆրանց Հովսեփ 1-ինի մազափունջն աճուրդի ժամանակ վաճառվել է 13 հազար եվրոյով՝ գերազանցելով իր արժեքով Նապոլեոն 1-ինի մազափնջի գինը, որը վաճառվել էր 2010-ին 10 հազար եվրոյով:
Ֆրանց Հովսեփ Առաջինն իր մազափունջը նվիրել էր իր անձնական սպասավորին՝ որպես հավելավճար նրա աշխատավարձին: Կայսեր սպիտակ մազերը նրա սպասավորի ժառանգները պահպանել էին մետաքսե զարդատուփում:
Կայսրը գահ էր բարձրացել 1848-ին և իշխել էր 68 տարի՝ դառնալով Եվրոպայի ամենաերկար իշխած միապետերից մեկը: Նա սիրում էր իր ծառաներին անձնական իրեր նվիրել՝ ի նշան իր երախտագիտության. տեղեկացնում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)