Ֆիննախարարությունն անդրադառնում է մամուլի հրապարակման
Հայաստան
Այսօր մամուլում տարածված սիրողական ապատեղեկատվության կապակցությամբ ցանկանում ենք կատարել մի շարք պարզաբանումներ:
ՀՀ ֆինանսների նախարարության Վայքի տեղական գանձապետական բաժինը (ՏԳԲ) Վայք քաղաքի Շահումյան 14 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկում իր գործունեությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից՝ իր ստեղծման առաջին իսկ օրվանից: ՏԳԲ-ն իր գործունեությունը շարունակել է դեռևս խորհրդային տարիներին գործող ֆինբաժնի տարածքում՝ Վաչե Գաբրիելյանի՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելուց 14 տարի առաջ:
ՏԳԲ-ն իր գործունեությունը տվյալ տարածքում վարձակալական հիմունքներով շարունակել է իրականացնել նաև 2004 թվականին շենքի սեփականաշնորհումից հետո: 2013թ համար տարածքի վարձավճարը կազմում է ամսական 17 հազար 200 դրամ՝ 43 քմ մակերեսով տարածքի համար, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 206 հազար 200 դրամ: Ի դեպ, համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Վայք քաղաքում 1 քմ-ի միջինացված շուկայական արժեքը վարձակալության համար կազմում է 600-800 դրամ, իսկ նախարարությունը 1 քմ-ը վարձակալել է 400 դրամով:
Տեղեկացնենք նաև, որ նախարարությունը սեփական տարածքներ չունենալու պատճառով տեղական գանձապետական բաժինների գործունեությունը օրինաչափ իրականացնելու նպատակով տարածքներ է վարձակալում հանրապետության որոշ շրջաններում՝ նախարարության գործառույթների պատշաճ իրականացման համար:
Ուստի փաստերը ուռճացնելուց առաջ կարծում ենք անհրաժեշտ է ներկայացնել իրականությունն ամբողջությամբ, և ինչն առավել կարևոր է՝ պետք է զերծ մնալ անհարկի մեղադրանքներից:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին