Հաջողվեց փրկել ինքնասպանություն կատարողին
Արտակարգ Պատահար
Ապրիլի 26-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում քաղաքացի Աթոյանը սպառնում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները.անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նազելի Աթոյանը (ծնվ. 1982թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և կտրել է երակները:
Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը' հրշեջ - փրկարարները Ն.Աթոյանին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Ն. Աթոյանը հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան