Արթուր Սարկիսովը՝ հավաքականում Յուրա Մովսիսյանի և Հենրիկ Մխիթարյանի հետ մրցակցության մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Կրիլյա Սովետովի» հետ խաղից առաջ sportbox-ի հետ հարցազրույցում նշել է.
«Ինձ հրավիրել է «Վոլգայի» մարզական տնօրեն Իգոր Եգորովը: Նա ինձ ճանաչում էր դեռևս առաջին դիվիզիոնից: Ինձ ավելի հարազատ է հարձակվողական գծում խաղալը: Միջին գիծը իմ դիրքը չէ: Ես գրեթե միշտ խաղացել եմ հարձակման գծում: «Ռոստովի» հետ արտագնա խաղը Պրեմիեր լիգայում դեռևս լավագույնն էր ինձ համար: Պարզվեց՝ Ռոստովում բազմաթիվ հայ երկրպագուներ կան: Շնորհակալություն նրանց աջակցության համար»,-նշել է Սարկիսովը:
Անդրադառնալով ազգային հավաքականին՝ Սարկիսովը նշել է.
-Ազգային հավաքականում դուք ստիպված եք մրցակցել «Շախտյորի» լավագույն ռմբարկու Հենրիկ Մխիթարյանի և Ռուսաստանի առաջնության գլխավոր դիպուկահարի` Յուրա Մովսիսյանի հետ: Ձեր դերը մոտակա հերթափոխում։
- Հավաքականում բոլոր խաղացողները հավասար են՝ անկախ այն բանից, թե որ թիմում են խաղում: Բոլորս մեզ համարում ենք հիմնական կազմի ֆուտբոլիստ` միավորված մեկ նպատակի շուրջ: Իսկ մրցակցությունը միշտ էլ լավ է: Կնշեմ, որ ներկայումս հավաքականում ամենաուժեղ գիծը հարձակման գիծն է:
- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի ելույթները 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում։
- Հավաքականը խնդիր ունի դուրս գալ եզրափակիչ փուլ: Ակնկալում էինք, որ մինչ այդ առնվազն երկու անգամ ավել միավորներ կվաստակենք: Սակայն պետք չէ մեղադրել ճակատագրին կամ էլ մրցավարներին, պարտվեցինք գործով: Սակայն երկրորդ տեղի համար պայքարը դեռևս չի ավարտվել:
- Մեկ ամիս առաջ Հայաստանը զիջեց Չեխիային 3:0 հաշվով: Հնարավորություն կա՞ր արդյոք մրցաշարային դիրքը փոխելու:
- Ցավոք, մի քանի առաջատար ֆուտբոլիստներ ստիպված եղան բացակայել այդ խաղից: Խաղում թիմն ավելորդ լարվածություն ուներ: Սակայն առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք։ Մի քանի անգամ հյուրերին օգնեց Պետեր Չեխը: Խաղը կարող էր այլ սցենարով զարգանալ:
-Ո՞րն էր ձեր ամենահիշարժան գոլը։
- Յուրաքանչյուր գոլն ինձ համար կարևոր է: Ես բոլորը հիշում եմ: Հավաքականի կազմում, օրինակ, հեղինակել եմ երեք գոլ` Մալթայի, Մակեդոնիայի և Սլովակիայի դարպասներին։
- Ձեր խաղընկերոջ՝ Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ» մրցաշրջանի ամենաաղմկահարույց տրանսֆերային ձեռքբերումներից էր: Ի՞նչ եք կարծում, Մովսիսյանը գտե՞լ է իր թիմը:
-Յուրան իսկական պրոֆեսիոնալ է: Եթե նա որոշում է կայացրել, ապա այդպես է պետք: «Սպարտակ»՝ նշանակում է մի քայլ առաջ: Համոզված եմ՝ նա շատ գոլեր կխփի և իր նոր թիմում կդառնա լավագույն ռմբարկուն, հնարավոր է՝ նաև լավագույնը լինի առաջնությունում:
-«Վոլգայի» հետ պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Ի՞նչ պլաններ ունեք ապագայի վերաբերյալ։
- Դեռևս պլանավորելը դժվար է: Ամեն դեպքում՝ մրցաշրջանը կավարտվի, և ես կվերադառնամ «Լոկոմոտիվ», որի հետ պայմանագիրս շարունակվում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան