Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպել Ի՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակում Ուկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարել Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը Իրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքում Վնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ով 

Սերժ Սարգսյանի շրջայցը՝ մայրաքաղաքում

Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:

Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի և կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու' քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները և օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը: Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը:

Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում: Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով: Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբողջ միջավայրը' շենքերը, ճանապարհները, անցումները, հարմարեցված և մատչելի են լինելու հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Այս ուղղությամբ նախատեսվում են թեքահարթակներ, հարմարեցված սանիտարական հանգույցներ: Բեյրութի փողոցին զուգահեռ հետիոտն ծառուղու մի առանձնացված շերտը նախատեսվում է հեծանվային արահետի համար:

Նախագահին ներկայացվել է, որ այգու բարեկարգման նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նիստում և արժանացել հավանության, արված առաջարկություններն ընդունվել են և կատարվել են համապատասխան լրացումներ:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև մայրաքաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման ծրագրին, որն իրականացվելու է Երևանի գլխավոր հատակագծի համաձայն: Ծրագրով նախատեսվում է հիշյալ տարածքում թաղամասի վերակառուցմամբ վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ նպատակ ունենալով կառուցապատված պատմական կիրառական-գեղագիտական տարածքների բարելավումը, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է' վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Դեղատան, Վ.Սարգսյան և Խորենացի փողոցների միջև նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի նախագծին: Ըստ նախագծի, շենքում նախատեսված է տեղակայել բանկային ընկերություններ, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ և բիզնես կառույցներ: Նշվել է, որ բիզնես համալիրը կկարողանա ընդունել այստեղ տեղակայված տարբեր ընկերությունների 1000-ից ավելի աշխատողների: Այստեղ նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա հարկ՝ ավտոմեքենաների կայանման համար: Համալիրի առանձնահատկություններից է նաև այն, որ շենքը նախատեսված է կառուցել համաձայն եվրոպական էներգախնայողության չափանիշների:

Հանրապետության Նախագահին ներկայացված նախագծերի շարքում է եղել Շահումյանի անվան հրապարակում նախատեսվող ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցումը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վ.Սարգսյան հ.3 հասցեում գտնվող հողամասում (ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, արդարադատության նախարարության մասնաշենքերի համար նախատեսված) նախագծվող կառույցի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև Համազգային թատրոնի («Սոս Սարգսյան») շենքի կառուցման նպատակով իրականացվող աշխատանքներին:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև կառուցվող նոր ավտոմայրուղու նախագծային պարամետրերը և շինարարության ընթացքը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսված է Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում։ Այն նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը։ Միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։ Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում: Մայրուղին հեռանկարում կունենա զարգացում, որը Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցից կշարունակվի նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով' ապահովելով ելք դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա' միանալով Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկի հետ:

Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, և նման խոշոր ծրագրերի իրականացումը Երևանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերն այդ ուղղությամբ բարձր գնահատելով և նշելով, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններն ակնառու են, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ սկսած աշխատանքը՝ բակերի բարեկարգման, քաղաքի կանաչապատման, մաքրման ուղղությամբ պետք է մեծ եռանդով շարունակել և ավարտին հասցնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար
Ամենադիտված