Հրայր Թովմասյանը կմեկնի ԼՂՀ
Արցախ
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, ապրիլի 27–28–ը աշխատանքային այցով մեկնելու է Ստեփանակերտ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ։
ԼՂՀ արդարադատության նախարարության գործընկերների հետ հանդիպման ընթացքում ներկայացվելու են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումները, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները և տվյալ ոլորտում առկա փորձը։ Քննարկվելու են նաև երկու գերատեսչություններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հարցերը:
Արծարծվելու են նաև երկու հանրապետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող հիմնախնդիրները, տրվելու են դրանց հնարավոր լուծումները։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալներ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը և Ռուբեն Մելիքյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան