Փարոսի անտառում ծառահատումները` Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Հայաստան
Երեկ քաղաքացի Սիլվա Վարդանյանը զանգահարել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և տեղեկացրել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Փարոսի անտառում ծառահատումներ են իրականացվում:
Սիլվա Վարդանյանը Պաշտպանին խնդրել էր միջոցներ ձեռնարկել ծառահատման օրինականությունը ստուգելու նպատակով:
Մեծապես կարևորելով շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ցանկացած հիմնախնդիր և դատապարտելով հանրային կանաչ տարածքների ոչնչացումը՝ խնդրի օրինական հիմքերի առկայությունը պարզելու նպատակով Պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և Բնապահպանության նախարարություն:
Խնդիրը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին