«Ուրալը» դեռևս պայմանագիր չի առաջարկել. Ռոման Բերեզովսկի
Սպորտ
Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի 38-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ ֆուտբոլիստը մոտակա ժամանակներս կարող է տեղափոխվել «Ուրալ»:
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի ակումբն արդեն դուրս է եկել Պրեմիեր լիգա:
«Ինձ դեռևս «Ուրալից» չեն դիմել: «Դինամոն» նույնպես դեռևս նոր պայմանագիր չի առաջարկում: Հիմա առաջին հերթին պետք է մտածել առաջիկա խաղերի մասին: Մի խոսքով, չգիտեմ՝ կմնամ արդյոք մոսկովյան ակումբում, թե՝ ոչ: Դեռևս ոչ մի բան պարզ չէ»,-Բերեզովսկիի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան