«Սոչին միշտ արևոտ է» ֆիլմի գլխավոր ռեժիսորը Տիգրան Քեոսայանն է
Սպորտ
Սոչիում ընթանում են օլիմպիական մարզավանի կառուցման վերջին աշխատանքները: Զուգահեռաբար նկարահանվում է «Սոչին միշտ արևոտ է» պայմանական անվանումով գեղարվեստական ֆիլմը: Հաճելի է, որ նման ծավալուն և պատասխանատու աշխատանքը վստահված է հայազգի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին: Նա գլխավոր դերակատար է ընտրել Սոչիում ծնված երիտասարդ դերասաններ Արմեն Առուշանյանին (նա Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից գործող ստուդիայի շրջանավարտ է) և Դանա Աբիզովային:
Հերոսները օլիմպիական մարզավանի շինարարներն են և քաղաքի բնակիչները: Սյուժեն մի քանի ուղղություն ունի: Նկարահանող խումբն աշխատում է օրեկան 12–ժամյա խիտ գրաֆիկով: Ֆիլմը ներկայացնում է Սոչիի հարակից գյուղում ապրող Սերաֆիմայի ընտանիքը. ամառ և առաջին բերքահավաքը:
Գլխավոր դերակատար Ա. Առուշանյանն ասել է, որ ծանրաբեռնված աշխատանքն իր համար հաճելի է, քանզի ակամա ինքն էլ է ներգրավվում ընթացող շինաշխատանքներում:
Գլխավոր ռեժիսոր, 47–ամյա Տիգրան Քեոսայանը հանրահայտ արվեստագետներ, կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և վաստակավոր արտիստուհի Լաուրա Գևորգյանի որդին է: Ծնվել է Մոսկվայում, ամուսնացած է դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ և ունի երկու դուստր: Տիգրանը տարբեր ժանրերի 28 ֆիլմերի հեղինակ է:
Ֆիլմի նկարահաանումները կտևեն երկու ամիս, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան