Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Հայն ունի հզոր բուժման միջոց, եւ այդ դեղը՝ հայրենասիրությունն է. Հակոբ Հակոբյան

Գիտություն և Մշակույթ

Ինձ համար ամենատպավորիչ եւ հուզիչ նկարը մարդ ներկայացնող նկարն է: Միայն շատ մեծ նկարիչը կարող է մարդ նկարել, մարդու մասին պատմել եւ նաեւՙ իր մասին: Միլիոնավոր սքանչելի նկարչական գործեր կան աշխարհում: Շատ մեծ նկարիչներ կան, որոնց կտավներում մարդու կերպարը բացակայում է: Նրանք, ունենալով գույնի, գծի, ձեւի մեծ զգացողություն եւ երեւակայություն, իրենց գործերով կարող են դիտողին գեղագիտական հաճույք պատճառել: Նկարչության մեջ ինձ ավելի շատ մարդու կերպարն է հուզում, որովհետեւ այս կարճ կյանքի ընթացքում մեր մարդկային բոլոր զգացմունքները`  ուրախությունն ու տխրությունը, երջանկությունն ու դժբախտությունը, մեզ լավ կամ վատ զգալը պայմանավորված է ուրիշ մարդկանց` մեզ հետ ունեցած հարաբերություններով: Ո՞ւմ ենք ուղղում մեր սերը կամ հակակրանքը, հաղթության, պարտության եւ մյուս զգացումները, եթե կյանքն առհասարակ բարդ, անհասկանալի բան է, բայց այդ զգացումները միմյանց հանդեպ կան եւ անխուսափելի են: Այնպես որ, ես չեմ կարող փախչել մարդուց եւ ոչ էլ անտեսել նրան: Ես գոյություն չունեմ առանց ուրիշ մարդկանց: Նկարում պատկերված մարդու մեջ ես ինձ եմ տեսնում, իմ մեկ տեսակը, մեկ մասը:

Քսան տարեկան էի, երբ առաջին անգամ նկարեցի մարդկանց, որոնց միջոցով ուզում էի արտահայտել զգացումներս: Դրանք տխուր մարդու տխուր զգացումներ էին, մարդ, որն իրեն զգում է խեղճ, պարտված, անկարող, վախկոտ, նվաստացած եւ վիրավորված: Դրանից մի քանի տարի առաջ, երբ տասնհինգ տարեկան էի եւ սովորում էի գիշերօթիկ դպրոցում, պատահաբար տեսա Վան Գոգի ինքնանկարի վերատպությունը, նկարից ինձ էր նայում տանջված, հյուծված, հիվանդ Վան Գոգը: Սիրտս կծկվեց: Համարյա խորշանքի զգացում ունեցա, չէի կարող տեսնել մարդուն այդ վիճակի մեջ: Ես` պարզ, անապաստան մի երեխա, սարսափում էի այլասերումից, անառողջից, դժբախտից եւ խղճալիից: Մի քանի տարի հետո, երբ արդեն գիշերօթիկից մտել էի կյանք, տեսա, որ ինքս մի թույլ եւ դատապարտված մարդ եմ:

Հենց այդ ժամանակ ինձ սկսեց հուզել մարդու այդ խեղճ, թշվառ տեսակը: Ես ուզում էի այդպիսիներին նկարել եւ նրանց միջոցով ինձ էի նկարում: Հավանաբար, ուզում էի ուժեղների գութը շարժել խեղճերի հանդեպ կամ, պարզապես, հուսահատությունս էի նկարում: Այսպես էր մինչեւ Եգիպտոսից հայրենիք գալս: Սովետական Հայաստան գալով, ես ուզում էի ազատվել իմ խեղճությունից, օտար երկրներում ունեցածս հոգեկան եւ ֆիզիկական անապահովությունից:

Ո՛չ մեկ բան հայերուս վիշտին մասին, մեր անչափ մեծ կորուստին, մեր հայրենիքին տասը տասնմեկերորդի կորստի մասին, մեր նախահայրերու բնօրրանին պղծվելու մասին այնպես չի հիշեցնում, ինչպես մեր նորանկախ հայրենիքի մայրաքաղաքից, Երեւանից, օրնիբուն մեր աչքերուն երեւացող Արարատ լեռան տեսիլքը:

Հայ մարդու համար, մանավանդ օտարության մեջ, հայրենիքեն վտարված հայ մարդու համար Արարատ անունը հոմանիշ է Հայաստանին: Արարատ լեռը Հայաստանն է, ուզում է լինի փշալարերի այս կողմը, ուզում է լինի փշալարերի այն կողմը:

... Աշնան լուսավոր մի օր, եղանակը մեղմ էր, որոշեցի Գառնի տանող ավտոբուսը նստել եւ ճանապարհին եթե հետաքրքրական մի բանի պատահեի, կարող էի իջնել ավտոբուսից: Երեւանեն դուրս էինք ելել, Ջրվեժի բլուրներին էինք մոտենում, երբ նկատեցի, որ բլուրներուն վրա ալյուրի պես սպիտակ ձյուն էր նստել: Սիրտս կոտրվեց, չեմ սիրում ձմեռ նկարել, մանավանդ ձյունոտ գետնի վրա նստիլ, բայց ի՞նչ կարող էի անել: Մտածեցի` լա՛վ, եթե նույնիսկ չկարողանամ նկարել, հաճելի օր է, ավտոբուսի լուսամուտից նայելով եւ դիտելով բնությունը, կհասնիմ մինչեւ Գառնի, եւ հետո նույն ավտոբուսով ալ կը վերադառնամ տուն:

Եվ այստեղ պատահեցավ նկարչական կյանքիս ամենագեղեցիկ անակնկալներեն մեկը: Հազիվ մտել էինք Ողջաբերդ գյուղը, ավտոբուսը կանգնեց, ես հանկարծ տեսա Արարատը. չէի հավատում աչքերիս, Արարատը իր ամբողջությամբ, հիմքից մինչեւ գագաթը այնպես հստակ, լուսավոր, ձյունով ծածկված գագաթներով, կարծեք ամբողջ սարը բյուրեղապակի ըլլար: Հազիվ ուշքի եկա, վարորդին խնդրեցի կանգնեցնել ավտոբուսը եւ դուրս թռա: Ուրախութենես չէի իմանում ինչ անելս, բայց մանավանդ դողում էի, որ հանկարծ եղանակը չի փոխվի, մի բան չպատահի, որ այդ երազային պահը չփշրվի: 12 տարի ապրելով, Արարատը այս կերպարանքով չէի տեսել:

Ճամփու եզրին անմիջապես մի տեղ գտա, դրի աթոռակս, նստեցի եւ սկսեցի նկարել. բոլոր սիրած բաները դիմացս էին, այգի, շարված քարերով ցանկապատով, որ հիմա հազվագյուտ է գյուղերում, բետոնը գյուղ մտած է: Տերեւաթափ ծիրանի ծառեր, առաջին պլանի վրա, հետո սկսում էին բլուրները եւ Արարատը` անհավատալի գեղեցիկ, մաս-մաքուր թափանցիկ երկինքին մեջ: Աշխատում էի տենդագին` դողալով, որ հանկարծ չկորսնցնեմ այս գեղեցկությունը, մի բան չպատահի սիրելիիս: Բարեբախտաբար կրցա ավարտել ջրաներկ նկարս. իսկապես երջանիկ էի:

Եվ մանավանդ հայտնաբերել էի այն համոզմունքը, որ ես կարող եմ նկարել Արարատը. վերջապես տեսել էի Արարատը եւ միացել Արարատին. ալ հոգս չէր, որ այդ նկարիս Արարատը ոեւէ բան ասո՞ւմ է անգլիացիին կամ ճապոնացիին, Արարատը իմս էր: Այդ օրվանից մի նոր վիճակ սկսեց նկարչական կյանքիս մեջ, ես ուզում էի, որ կրկնվեր եղածը, Արարատ նկարելը ինձ համար դարձել էր մտասեւեռում. ուզում էի ամեն օր նկարել Արարատ:

Առանց առողջացման Հայաստանը ինչպե՞ս կարող է «հզոր» երկիր դառնալ: Ես ծեր մարդ եմ, երեւի չտեսնեմ մեր ժողովուրդը բուժված, երեւի երկարատեւ բուժում պետք է: Բայց ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը կրնա բուժվիլ, Արարատի փեշերուն անկարելի է որ չգտնվին բուժման միջոցներ: Անկարելի է, որ հազարավոր տարիներ ամեն տեսակ փորձություններ անցած ժողովուրդ մը, շատ անգամներ մահվան, վերջնական կորստյան ճիրաններից փրկված ժողովուրդը չունենա, թեկուզ այս պահուն քիչ, բուժման միջոցներ: Սիրելի ընթերցող, կրնաս թերահավատությամբ եւ կասկածանքով կարդալ գրածս: Ես կհավատամ, որ հայը թեեւ ըսի քիչ, բայց ունի հզոր բուժման միջոց, եւ այդ դեղը միշտ ալ ես կոչում եմ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:

Հայ ժողովուրդ, բուժիր դուն քեզ, օտարը քեզ չի բուժելու...

Աղբյուրը`  «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված