Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ով` ում դեմ. հերթական ցնցման սպասումով

Վերլուծական

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ոստիկաններն արգելեցին գնալ այն ճանապարհով, որն ի սկզբանե նախատեսված էր պաշտոնյաների համար. թերևս միջադեպը ոստիկանի և Գագիկ Ծառուկյանի զրույցով ավարտվեց՝ սակայն, իհարկե, ենթադրելով միջադեպի անդրկուլիսյան, սակայն սցենարային զարգացում: 

Միջադեպից հետո շրջանառվող խոսակցությունների առանցք՝ որպես այդպիսին, դարձել է կարծես օլիգարխիա կոչված գաղափարի՝ հայերի ունեցած կարծրատիպի կոտրումը։ Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունեցել, կարելի՞ է սրան տալ քաղաքական գնահատական, թե՞ ոչ:

Բայց նախքան դրան անցնելը, իհարկե, չի կարելի բաց թողնել մի քանի կարևոր հանգամանք, որոնք ուղիղ կապ ունեն այդ միջադեպի հետ՝ առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախքան Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում, այնուհետև՝ մայիսի հինգին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

Եվ այսպես, ինչպես հայտնի է, նախքան Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում, կայացել են Սերժ Սարգսյանի և քաղաքական այլ ուժերի հետ հանդիպումներ, այդ թվում՝ նաև հանդիպում հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Հստակ տեղեկություններից զատ՝ մամուլում շրջանառվում էր ցանկացած տիպի վարկած՝ պայմանավորվածության ձեռքբերում, վերջնական կապերի խզում և այլն, սակայն մի կողմ թողնելով հանդիպման մանրամասները և միայն կայացած հանդիպման ֆոնի վրա դիտարկելով Ծիծառնակաբերդում կայացած միջադեպը՝ միանշանակ կարելի է այն որակել որպես մեսիջ՝ կանխարգելիչ կամ ուսուցողական քայլ Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանին` հաշվի առնելով վերջին օրերին ԲՀԿ-ի տեսակը՝ այլընտրանքայինից ընդդիմության փոխվելու հետագա կանխավարկածը: Այսինքն` ըստ ամենայնի, հենց հանդիպման արդյունքն է, որ ծնել է նմանօրինակ միջադեպ, որը չնայած այն բոլոր հորդորներին՝ չքաղաքականացնել, իրականում հենց զուտ քաղաքական էլեմենտ է դարձել:

Ըստ էության, այն, որ Գագիկ Ծառուկյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, մանավանդ՝ որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նիստերին մասնակցել է ծայրահեղ հազվադեպ, դա փաստ է, մյուս կողմից՝ այն, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով ԱԱԽ անդամ, ևս չի կատարել իր պարտականությունները, որոնց թվում են մտնում Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորելը, երդմնակալության արարողությանը մասնակցելը, որպես եզրահանգում ստացվում է, որ պարտականությունների ոչ լիարժեք կատարմամբ հանդերձ՝ Գագիկ Ծառուկյանն ակնկալում էր պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով անցնել, որը, ինչպես պարզվեց, արգելված էր ԱԺ պատգամավորին:

Ի դեպ, հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը զրույցի ընթացքում բացարձակապես չի հիշատակում իր՝ ԱԺ պատգամավոր լինելու և ԱԱԽ անդամ լինելու մասին, այլ ընդամենը զրույցում նշում է, որ մեքենան կայանված է այն վայրում, ուր տանում էր այդ ճանապարհը:

Իսկ ինչո՞ւ. հարց է առաջանում, մի՞թե սա պետք է հանդիսանար այն պատիժը, որը իշխանությունները ցանկանում էին կիրառել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ պարտականությունների չկատարման համար, իհարկե, ո՛չ: Սակայն մյուս կողմից՝ իշխանամետները սրան տալիս են այլ ձևակերպում՝ օլիգարխիայի հաղթահարման սկիզբ Հայաստանում, իհարկե, դրա մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, եթե հաշվի առնենք այն, որ այդ նույն ճանապարհով անցել են բազմաթիվ այլ պատգամավորներ և օլիգարխիայի ներկայացուցիչներ, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, ով վեր կանգնելով պետությունից և դրա շահերից՝ շարունակում է Փակ շուկայի սուպերմարկետի վերադեֆորմացման խոշորամասշտաբ գործունեությունը: Հետաքրքրական է, որ ոստիկանապետը, անդրադառնալով միջադեպին, ասել է.

-...Շատ ճիշտ են արել, որ չեն թողել, ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ եթե ոստիկանը ասում է՝ ճանապարհն այսպես է, ուրեմն այսպես է, բացառություններ չեն կարող լինել: Ես էլ չեմ եղել բացառություն:

Իրականում, այո, Վլադիմիր Գասպարյանը չի եղել, բայց եղել են մնացածները, սակայն մնացածներին չթողնելու հրահանգ կարծես չի եղել: Իսկ ամենահետքրքարականն այն է, որ Վալդիմեր Գասպարյանը որոշել է ավելի քան մեկ տարի պաշտոնավարելուց հետո նոր միայն «թույլ չտալ» և դա սկսել է հենց Գագիկ Ծառուկյանից. մի տեսակ տարօրինակ է ստացվում: 

Սակայն այստեղ կա ևս մեկ հակամարտություն՝ Գագիկ Ծառուկյան-Վլադիմիր Գասպարյան. բոլորին է հայստնի, որ արդեն շատ վաղուց Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Սարգսյանի հրաժարականից զատ, Սերժ Սարգսյանից ակտիվորեն պահանջում էր հենց ոստիկանապետի հրաժարականը: Այս պարագայում, իհարկե, Սերժ Սարգսյանը կարող էր գնալ փոխզիջումների, եթե, իհարկե, չլիներ ապրիլի 9-ը ու Վլադիմիր Գասպարյանի դերակատարությունը: Այսինքն՝ սա ևս մեկ ֆակտոր է, որը խորացնում է այն անջրպետը, որն առաջացել էր Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև, քանզի Սերժ Սարգսյանն անկարող էր չգնահատել Վլադիմիր Գասպարյանի՝ իրեն մատուցած դերը:

Իրականում, այս փաստերը, իսկ ըստ որոշների՝ աշխարհի ամենամիամիտ պատահականությունները, գալիս են ապացուցելու, որ սա ամենաուղղակի քայլ է, որի թիրախը հենց Գագիկ Ծառուկյանն էր: Այսինքն՝ այն, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի գետերը այլևս մի առվով չեն հոսում, դա անհերքելի իրականություն է:

Այսպիսով՝ ստացվում է, որ չնայած այն բոլոր մետամորֆոզ հայտարարություններին, որոնք այս միջադեպը դարձնում էին օլիգարխիա կոչվածի դեմ պայքարի նախաբան, իրականում սա միայն ներքաղաքական կյանքում սպասվող ցնցման հերթական ազդակն էր, որը ենթադրում է սցենարային զարգացում իշխանության՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև պայքար՝ նախ՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում, այնուհետև՝ արդյունքից կախված, զարգացումներ արդեն հետընտրական գործընթացներում:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված