«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ով Չինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ Միրզոյանին Փաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզում ՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի է Մեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ» Զելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններ Թուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության» Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Սլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ Միրզոյանին 

Վարսան հիստերիա է որակում Սոնա Շահգելդյանի քայլերը

Այլ

Օրերս esyes.am-ն իր ընթերցողներին ներկայացրեց Սոնա Շահգելդյանի ֆրանսերեն երգը, որը կոչվում էր՝ “Le reve brise”: Երգչուհին այն ներկայացրել էր որպես իր նոր երգ: Երեկ նույն երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել երգչուհի Վարսան և երգը կռվախնձոր է դարձել:

Ինչպես երևում է՝ այս ամենին առավել բուռն է արձագանքել Սոնա Շահգելդյանը, ով այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ...

Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է youtube-յան իմ ալիքում, արդեն ունի իր «տեսահոլովականման վիդեոն» ոմն երգչուհու կատարմամբ:

Երգի հեղինակը նույն ինքը Զարիֆյանն է, երգի ձայնագրված տարբերակն իմ մատուցմամբ է, և արդեն կար տեսահոլովակ նկարահանելու գաղափար և հանկարծ...

...վայ երգչուհին ու ռեժիսորը բուսնեցին և աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է...
Մենք սա այսպես չենք թողնի... »:

esyes.am-ն այս մասին զրուցեց Վարսայի հետ, ով նշեց, որ երգի համար վճարել է և այն գնել դեռևս տարիներ առաջ. «Ես շատ հարգում եմ Նարինե Զարիֆյանին, ուղղակի անձնական խնդիրներ են եղել, ինչը, չգիտես ինչու, ազդեց գործունեության վրա: Սակայն ես այս երգը գնել եմ, այն իմն է և ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Ես սիրում եմ այն, երգել եմ ու կերգեմ: Ինչ վերաբերում է մնացած մեկնաբանություներին՝ ինձ համար դրանք զուտ ամբիցիաներ են, ագրեսիայի դրսևորում, ընդամենը՝ հիստերիա և դա ընդհանրապես չի հուզում ինձ»:

Նշենք, որ արտերկրում երգիչները երգեր գնելիս պայմանագիր են կնքում հեղինակի հետ, որով սահմանվում է՝ հեղինակն այդուհետև իրավունք ունի՞ օգտագործել կամ վերավաճառել երգը, թե՞ բացառիկ իրավունքները փոխանցվում են երգչին: Հայաստանում այս պրակտիկան ընդունված չէ: Վարսան էլ նշեց, որ պայմանագիր չի կնքել: «Երգեր միայն Նարինե Զարիֆյանից չէ, որ ունեմ, համագործակցել եմ նաև Ավետ Բարսեղյանի, Արսեն Գրիգորյանի, ԴերՀովայի և այլոց հետ: Ոչ ոքի հետ պայմանագիր չեմ կնքել: Հայաստանում դա ընդունված չէ,- ասաց Վարսան ու նշեց, որ այսուհետև ևս չի պատրաստվում պայմանագիր կնքել, ուղղակի հետագայում կիմանա՝ ում հետ է աշխատում: - Ես երգելու եմ այս երգը, որովհետև դա իմ երգն է, եթե ուրիշն էլ է ցանկանում կատարել, թող ինքն էլ երգի, տեսահոլովակ նկարահանի: Ինձ համար բացարձակ միևնույնն է, դա ինձ չի հուզում»:

Սոնա Շահգելդյանը նաև ասել է, թե կփորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի Վարսայի տեսահոլովակը հեռուստատեսությամբ չցուցադրվի: Վարսան Սոնայի խոսքերի մասին հետևյալն ասաց. «Դա ընդամենը հիստերիայի դրսևորում է: Այլ կերպ ես դա չեմ հասկանում: Ինձ համար շատ ծիծաղելի է այս ամենը: Ես այլ ոճում եմ ապրում և չկամ այս սկանդալների մեջ: Եթե հեռուստաընկերությունները կորոշեն, որ տեսահոլովակս ցուցադրելն իրենց համար խնդիր է, թող չցուցադրեն, ես չեմ նեղանա: Հիմա ինտերնետի դար է և ես արդեն տեղադրել եմ տեսահոլովակս Youtube-ի իմ էջում, արձագանքներն էլ շատ լավ են եղել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ դրանք ինձ բացարձակ չեն հուզում, իրենց է դա հուզում, թող իրենք էլ ինչպես ուզում են լուծեն իրենց հարցերը»:

Վարսան նշեց նաև, որ 2011 թվականին երգն արդեն ներբեռնված է եղել «vkontakte» սոցիալական ցանցում, 2012-ին էլ ներբեռնել է երգի հայերեն տարբերակը: «Շուտով նյութ կլինի այն մասին, որ ԵՊՀ-ում կայացած ֆրանսիական փառատոնի ժամանակ ևս ես նույն այդ երգն եմ ներկայացրել: Ընդ որում՝ փառատոնի կազմակերպիչներից մեկն էլ երգի խոսքերի հեղինակ Զավեն Հարությունյանն է եղել»,- եզրափակեց երգչուհին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում էԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ինՖոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներին«15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասինՍոբյանինը հայտնել է Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքըԶգուշացում․ Արարատյան դաշտում և մի շարք մարզերում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումԱբովյանում ոստիկանություն ու քննչական բաժին հասնելը՝ «փորձություն»․ գարշահոտություն, ջարդոնի վերածված մեքենաներ ու հակասանիտարական վիճակ«TRIPP-ը Ադրբեջանին անխոչընդոտ մուտք կտա դեպի Նախիջևան»․ ԱՄՆ դիվանագետը՝ երթուղու նպատակների մասինԵփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն էԹրամփը գնալով ավելի հիասթափվում է իր ներքին անվտանգության նախարարից«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանը
Ամենադիտված