Միրչա Լուչեսկուն՝ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի մասին (տեսանյութ)
Սպորտ
Ուկրաինայի առաջնության շրջանակներում «Մետալիստի» հետ խաղին ընդառաջ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել նաև Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերին:
«Այս շաբաթ ԶԼՄ-ները կրկին անդրադարձել են Մխիթարյանին, 20 մլն, 40 մլն ...» հարցին ի պատասխան Լուչեսկուն ասել է՝ «Չգիտեմ, ովքեր են հնարում գումարի չափը, միգուցե՝ նոր գործակալը: Ոչ մեկ Մխիթարյանի հարցով չի դիմել մեր ակումբին: Մենք միայն մտածում ենք երկրի առաջնության և գավաթի խաղարկության մասին: Զուր են այդ թվերը քննարկվում համացանցում: Բոլորը պետք է իմանան, որ պայմանագրում հստակ սահմանած տրանսֆերային գին կա, որը պետք է վճարեն: Ոչ ոք սահմանված գումարից ավելի շատ չի վճարի: Իսկ այն թվերը, որոնք նշվում են՝ չափազանցված են: Մենք ցանկանում ենք, որ նա մնա ակումբում: «Շախտյորը» ցանկանում է առաջ գնալ: Եթե նա նույնպես ցանկանում է առաջ գնալ, ապա դա շատ լավ է»,- Լուչեսկուի խոսքերը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան