«Ժառանգությունը» վերահաշվարկ կպահանջի
Հայկական Մամուլ
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում կլինեն վերահաշվարկի դիմումներ Երեւանի բոլոր 464 տեղամասերի համար: Վերահաշվարկ կպահանջվի այնքան տեղամասում, որքան միայն անհրաժեշտ կնկատենք, որպեսզի բոլորի աչքի առջեւ ու միանգամայն տեսանելի փշրվեն վերահաշվարկն արգելափակող ԸԸՀ եւ ԿԸՀ պատնեշները: Նման իրավիճակից, կարծում եմ, ովքեր հարկավոր է՝ հետեւություններ կանեն: Եթե ՏԸՀ-ներից մինչեւ ԿԸՀ տեղյակ լինեն, որ վերահաշվարկ է կատարվելու, եւ ստորագրություններով ցուցակները բացվելու են, ես խիստ կասկածում եմ, որ նրանք կհամարձակվեն անել այն, ինչ արել են նախագահական ընտրությունների ժամանակ, կամ ընդհանրապես սովորություն ունեն անելու, այսինքն՝ բացակա անձանց անվան դիմաց ստորագրելու եւ այլն, ՀՐԱՊԱՐԱԿ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի համակարգող, ԿԸՀ-ում «Բարեւ,Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը