ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«Ազգ». Այս անգա՞մ էլ ընտրողն անակնկալ կմատուցի մեր սոցիոլոգներին

Հայկական Մամուլ

Եթե հիշում եք' նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների առումով սխալվեցին բոլոր սոցիոլոգներն ու սոցիոլոգիական հարցումները, որոնցից ոչ մեկը 20 տոկոսից ավելի ձայն չէր տալիս Րաֆֆուն: Պիտի մտածենք' կամ սոցիոլոգիան Հայաստանում ճիշտ մեթոդոլոգիա չի կարողանում կիրառել, կամ այս կամ այն պատճառով ուզում է ազդել արդյունքների վրա եւ կանխակալ թվեր է ստանում, կամ, իսկապես, հայ ընտրողն այնպես է փոխվել վերջին շրջանում, որ անակնկալի է բերում սոցիոլոգներին' քանի որ քաղաքական եւ հասարակական միջավայրն ու ակնկալիքներն են փոխվել, իսկ ընտրողը սովորել է թաքցնել կողմնորոշումները եւ սոցիոլոգիային խաբս է տալիս: Սակայն սոցիոլոգիական հարցումների մի շարք մեթոդներ հենց նրա համար են, որ բացահայտեն ոչ միայն օրինաչափությունները, այլեւ շեղումները եւ դրանց պատճառները: Այլապես, սոցիոլոգիան կարող է այնպես արժեզրկվել (եւ արժեզրկվել է) Հայաստանում, որ մի քանի սերունդ պետք կլինի' նրա հեղինակությունը վերադարձնելու համար: Հիմա, ինչպես ասում են, մեր սոցիոլոգների համար ավագանու ընտրությունները վերջին շանսն են վերականգնելու իրենց կորսված հեղինակությունը, քանի որ ընտրությունների առումով հինգ տարի այլեւս այդ շանսը չեն ունենան: Իսկ որպեսզի տեսնենք, թե մեր սոցիոլոգներն ինչպես օգտագործեցին վերջին շանսը' մի զուգահեռ տանենք երկու ամենահայտնի սոցիոլոգիական կազմակերպությունների եւ նրանց ղեկավարներ Գեւորգ Պողոսյանի եւ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած վերջին հարցումների արդյունքների միջեւ: Ըստ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի (Գեւորգ Պողոսյան), եթե այս կիրակի ընտրություններ լինեին' ՀՀԿ-ի օգտին կքվեարկեր 1000 հարցված երեւանցիների 48,3 տոկոսը, իսկ կոնկրետ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին քաղաքապետ տեսնելու հակված է հարցվածների 53, 6 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին, ըստ Գ. Պողոսյանի, 18, 1 տոկոսը կքվեարկի, 7,4 տոկոսը ձայն կտա «Բարեւ, Երեւանին», ՀԱԿ-ին ձայն տալու է պատրաստ 4,4 տոկոսը (սա լրիվ անհասկանալի թիվ է), ՕԵԿ-ին' 4,2 տոկոսը, ՀՅԴ-ին' 2,2 տոկոսը: Սա ապրիլի 19-ից 25-ի շրջանի հարցում է: Հարցման մասնակիցների պատասխաններից Գ. Պողոսյանը եզրակացրել է, որ Տարոն Մարգարյանը կդառնա քաղաքապետ: Ընդ որում' հարցվածների 80 տոկոսը հաստատել է, որ մասնակցելու է ընտրություններին, մինչդեռ սոցիոլոգի կարծիքով նույնիսկ 60 տոկոս մասնակցությունը, որն, ի դեպ, անձամբ ինքն է կանխատեսում, էլի բարձր է: Միգուցե հենց այդ ակտիվության տակ պետք է փնտրել այն ձայները, որոնց մասին հարցվողները չեն ասում սոցիոլոգներին ու պահում են որպես անակնկալ' սոցիոլոգների արածն էլ ջուրը լցնելով: Սոցիոլոգն էլ այդ հնարավոր ակտիվությունը կապում էր այն փաստի հետ, որ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերն այժմ մասնակցում են, բարձր տոկոս սպասվում է նրանց համակիրների մասնակցությունից: Չնայած' ընդհանրապես ամենից բարձր մասնակցություն սովորաբար գրանցվում է նախագահական ընտրություններին, անգամ խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ ընտրություններում սովորաբար նվազ մասնակցություն է լինում ավելի: Մի շարք հատուկ հարցումների տոկոսները գումարելով' Գ. Պողոսյանը համոզվել է, որ երեւանցիները քաղաքական բաղադրիչ չեն տեսնում ընտրություններում, այլՙ հենց տեղական ինքնակառավարման ընտրությունների տարր: Հիմա գանք երկու օր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ղեկավարած կենտրոնի հարցումներին. երկփուլանի հարցումներից վերջինՙ երկրորդ փուլից 1000 -ի ավելի մարդկանց շրջանում արված հարցումի պատկերով' ընտրություններին մասնակցությունը կլինի 54 տոկոս, մասնակցության առումով տատանվողների զգալի շերտ եւս կա, 36 տոկոսը չի մասնակցելու: Ըստ Ադիբեկյանի' ընտրությունների շեմը կհաղթահարեն հետեւյալ ուժերը' ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ, Երեւան» դաշինքը եւ ՕԵԿ-ը: Ցուցակներիի առաջին համարների վարկանիշով, որն ավելի հասկանալի է ընտրողին, Տարոն Մարգարյանի ձայները 32 տոկոս են, մրցակիցներինը' 27 տոկոս, տատանվողների մասնակցության առումով' Տարոն Մարգարյանը 54 տոկոս կստանա, մրցակիցների հանրագումարը կլինի 46 տոկոս: Ըստ Ադիբեկյանի' ընտրությունների անցողիկ շեմը կհաթահարեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ, Երեւանը» եւ ՕԵԿ-ը: Ընտրությանը հաստատ գնացողներից' քվեն ում տալու վերաբերյալ որոշում չունի 15 տոկոսը, որոշում ունի 60 տոկոսը, իսկ չկողմնորոշվածների 25 տոկոսը տարբեր ակնկալիքների դեպքում կգնա ընտրության: Ճիշտն ասած' քաղաքական փորձառությունը մեզ հուշում է չհամաձայնել ոչ այս երկու տեսակի հարցումների բուն արդյունքների, ոչ քաղաքական ուժերի' ավագանիում հնարավոր ներկայացվածության պատկերին, ոչ էլ միանշանակ է այն, որ քաղաքական տարրը բացառվում է այս ընտրություններին: Ու վստահ ենք, որ այս անգամ եւս ընտրողն անակնկալ է մատուցելու: Սակայն մեր հրապարակման նյութը ոչ թե դա է (այս մասին մեր մոտեցումները եկող շաբաթ կարող ենք հայտնել), այլ' թե որքան են մոտ լինելու մեր սոցիոլոգների կանխատեսումներն իրականությանը: Դա արդեն կտեսնենք մայիսի 6-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված