ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«Ազգ». Քանդվելու են Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հարակից շենքերը

Հայկական Մամուլ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի խմբագիր Ալին Գրիգորյանը մեր ուշադրությանն է հանձնում «Վաշինգտոն Բիզնես Ջոռնըլ» պարբերականի ապրիլի 19-ին լույս տեսած Մայքլ Նեյբաուերի (տնտեսական, տրանսպորտի եւ քաղաքականության վերաբերյալ հոդվածների հեղինակ) հոդվածըՙ Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության ապագա թանգարանի հարակից շենքերը քանդելու որոշման մասին: Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածըՙ չնչին հապավումներով:

Մինչ այդ վերհիշեցնենք, որ «Ազգ»-ը 2010 թ.-ից ի վեր, երբ սկիզբ առավ Հովնանյան-Գաֆեսճյան վեճը, բազմիցս է ափսոսանքով արտահայտվել Մ. Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում, Սպիտակ տնից ընդամենը 300 մետր հեռուՙ Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման ծրագրի տապալման փաստի մասին: Դեռ վերջերս մեր թերթի էջերում ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանն էր գրել, որ թանգարանի ծրագրի ձախողումը Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանի նախօրեին լավագույն եւ անսպասելի «նվերն» է Թուրքիային: Կարծում ենք, որ այժմ, երբ ընդամենը 2 տարի է մնացել 100-րդ տարելիցին, մեր պետությունն ինքը պետք է միջամտի հարգարժան երկու անձնավորությունների վեճին եւ դրական լուծում առաջարկի այս անհարկի վեճին եւ իրականացնի Մ. Նահանգների դաշնային դատարանի դատավոր Քոլին Կոլար-Կոտելլի մաղթանքը դատական նիստի ավարտին. «Բայց, ի սեր Աստծո, կառուցեք այդ թանգարանը»... Այո՛, կառուցենք:

խմբ. Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ծրագրի հետ կապված երեք դատարկ, առեւտրային շենքերի սեփականատերը դիմում է ներկայացրել այդ շենքերը քանդելու վերաբերյալ: Ընտրեք, ո՞րն է լավը: 5.700 քառ. ոտնաչափ (մոտ 1.900 քառ. մետր) դատարկ տարածությո՞ւնը, թե՞ երեք դատարկ շենքերը:

Մինեապոլիսի «Գաֆեսճյան ընտանիք» հաստատությունը պահանջում է քանդել այդ շենքերը, որոնք հարակից են պատմական, բայց այժմ դատարկ Վաշինգտոնի ազգային բանկի (National Bank of America) շենքին, որը դարձյալ իր սեփականությունն է: Հաստատության ներկայացուցիչները (որոնք 2011-ից այդ տարածքների սեփականատեր են գրանցված) մեկնաբանությունների համար չարձագանքեցին մեր զանգերին:

Քանդման ենթակա շինությունների ընդհանուր արժեքը կազմում է 8,2 միլիոն դոլար: Բայց իրականում հողի արժեքն է կարեւոր: Ես տեղյակ չեմ տեղանքում նոր շենքեր կառուցելու որեւէ ծրագրի մասին:

Բանկի շենքը վաղուց ծրագրված էր լինել թանգարանՙ նվիրված հայերի ցեղասպանության զոհերին, որոնք ընկան Օսմանյան կայսրության վերջին օրերին: Հարակից շենքերը նույնպես մաս էին կազմելու այդ ծրագրին: Սակայն վերոնշյալ հաստատությունն ու թանգարան-հուշահամալիրի ներկայացուցիչները արդեն երկար ժամանակ դատական քաշքշուկների առարկան են դարձել: Դատական վերջին հայցը ներկայացվել է մարտի 25-ին: Դաշնային մի դատավոր գործը «չափազանց կսկծալի» է բնութագրել:

Հարցի էությունը հետեւյալն է.

Ամերիկայի Հայկական Համագումարը 2000-ին գնել էր բանկի շենքը 7,25 միլիոն դոլարով: Գումարը բազմաթիվ նվիրատուներից էր հավաքվել: Նրանցից ամենաառատաձեռնը «Գաֆեսճյան ընտանիք» հաստատությունն էր եղել, որը տրամադրել էր 4 միլիոն դոլար, ըստ դատական փաստաթղթերի:

Նախկին հրատարակիչ եւ բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանը նույն տարվա ընթացքում գնել էր նաեւ «G» փողոցի վերոնշյալ շենքերը 5,5 միլիոն դոլարով, նպատակ ունենալով դրանք դարձնել ժամանակակից արվեստի թանգարան:

Սակայն այդ թանգարանը կառուցվեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ Գաֆեսճյանը պայմանականորեն համաձայնեց «G» փողոցի այդ շենքերը նվիրել Հայկական համագումարին, որպեսզի ընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարանը: Երկու կողմերի համաձայնությունը նշում էր, որ եթե մինչեւ 2010-ի դեկտեմբերի 31-ը այդ տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվեն, շինությունները պետք է վերադարձվեն սեփականատիրոջը: Այդպես էլ եղավ:

2002-2007 տարիների ընթացքում, երբ արդեն առաջին դատական հայցերն էին ներկայացվել, հարաբերությունները կողմերի միջեւ վատացան, չափից ավելի լարվեցին: Թանգարանի համար նախատեսված 100 միլիոն դոլարի դրամահավաքի ջանքերը թուլացան: Թուլացան նաեւ բիզնես ծրագիր կազմելու կամ ճարտարապետ վարձելու ջանքերը: Այս մասին նշված է 2011 թվի հունվարի 26-ին հրապարակված 190 էջանոց դաշնային դատարանի զեկույցում:

«Դատարանը անկեղծորեն հավատում է, որ երկար տարիների դատական քաշքշուկներից հետո կողմերը, մի կողմ դնելով իրենց տարակարծությունները, կարող են իրականացնել թանգարան-հուշահամալիր կառուցելու իրենց գովելի նպատակը», գրել է շրջանային դատարանի դատավոր Քոլին Կոլար-Կոտելլին:

Իրական պատկերը բոլորովին այլ է: Ամբողջ հուշահամալիրի 50 հազար քառ. ֆուտ (3 ֆուտը=մեկ մետր) տարածքը անորոշության է մատնված, եւ հիմնվելով թանգարանի ներկայացուցիչներից մեկի հետ իմ կարճատեւ զրույցի վրա, կարող եմ ասել, որ ավելի քան երբեւէ հավատս կորցրել եմ, որ այդտեղ ապագայում թանգարան կկառուցվի:

Ինչքան հասկանում եմ, վերոնշյալ շենքերի քանդումը այնքան էլ կապ չունի թանգարանի հետ: Այն ավելի շուտ հարկային խնդիրների է առնչվում: Ազատվիր շենքից եւ կազատվես հարկերից:

Քանդման խնդրագիրը ներկայումս քննության է առնվում «Սպասարկման եւ կարգավորման վարչության» կողմից: Ուրբաթ օրը բանվորները տեղանքը մաքրում էին եւ պատրաստում քանդման համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված