Մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է
Հայկական Մամուլ
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է «Նաիրի» բժշկական կենտրոն'բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ: Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել «Նաիրի» կենտրոնում եւ 2 օր առաջ վերադարձել է «Հրազդան» ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է: Նշենք, որ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստաղիքի քաղցկեղ:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի ապրիլի 27-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը