ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները շուրջ մեկ տարի է որեւէ հարցի շուրջ ելույթ չեն ունեցել
Հայկական Մամուլ
Շուրջ մեկ տարի է՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ են ԱԺ երիտասարդ պատգամավորուհիներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Այս ընթացքում գումարվել են ԵԽԽՎ մի քանի լիագումար նիստեր, որոնց մեր պատվիրակության անդամները պարտաճանաչ կերպով մասնակցել են: Սակայն այս ընթացքում որեւէ անգամ որեւէ հարցի շուրջ ելույթ չեն ունեցել, որեւէ կերպ չեն հակադարձել ադրբեջանամետ նախաձեռնություններին ու զեկույցներին, եւ առհասարակ, նրանց ներկայացվածությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում կրել է զուտ ներկայացուցչական եւ ֆորմալ բնույթ: Տեղեկացնենք, որ մեկ պատգամավորի գործուղման համար պետական բյուջեից ծախսվում է 3000-3500 եվրո: Եվ, փաստորեն, այսքան գումար է ծախսվում' ոչնչի դիմաց: Իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առանձնապես չի մտահոգվում, քանի որ օրիորդների պասիվության արդյունքում ինքը լրացուցիչ ազդեցություն է ձեռք բերում Սերժ Սարգսյանի մոտ' ապացուցելով, որ ՀՀԿ-ի միակ հույսն է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը