Պատահար Նոր-Նորքում
Արտակարգ Պատահար
Ապրիլի 26-ին՝ ժամը 23.44-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Արձագանքել է մոտակայքում ընթացող մարտական հաշվարկը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է «Տոյոտա Պռադո» մակնիշի 13ՍՕ507 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Դավիթ Եղոյանին(ծնվ.1984թ.), ուղևորներ Էլինա Պողոսովային (ծնվ.1982թ.) և Մարիա Անտոնյանին (ծնվ.1983թ.): Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան