ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«ՀԺ». Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության մասին

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված և տարիներ շարունակ գործունեություն ծավալած հայտնի Ֆինանսական բուրգի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Սա այն պատմությունն է, որի շրջանակներում պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա ապրիլի 9-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և որոշ մանրամասներ նկարագրել ֆինանսական այդ «կառույցի» մասին:

Տարբեր քաղաքացիներից խաբեությամբ մոտ 2.5 միլիոն դոլար հավաքելուց հետո կառույցը անհետացել էր՝ իր փողերով հանդերձ: Մեր ունեցած տեղեկություններով՝ գործն արդեն ՀՔԾ-ում է, բայց դա շի նշանակում, որ շատ շատերին հայտնի այդ պատմությունը կբացահայտվի և մեղավորները կպատժվեն: Ավելին՝ գործի ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ արվում է պատմությունը կոծկելու համար: Մինչ օրս այս գործով չկան ձերբակալվածներ: Ավելին, բացի Ներսիկ Նազարյանից՝ ուրիշ ոչ մի բարձրաստիճան ոստիկան պաշտոնանկ չի արվել նույնիսկ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործը չի բացահայտվում իբր այն պատճառով, որ բազմաթիվ վկաներ վախենում են ցուցմունքներ տալուց: Եվ այդ վախը պայմանավորված է համակարգում համառորեն «քցվող» այն լուրերով, թե Ներսիկ Նազարյանը իբր շուտով նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ և կարող է ցուցմունքների հեղինակների համար մեծ պրոբլեմներ ստեղծել: Ու երբ որ այդ վախը վերանա, ցուցմունք տվողները հերթ կկանգնեն:

Ի դեպ, այդ վախի մասին: Սուպերմարկետների հայտնի ցանցը, որը ըստ Ներսիկ Նազարյանի՝ բոլորովին կապ չունի իր հետ, ահռելի պարտքեր է կուտակել: Մատակարարները ամիսներով չեն ստացել ցանցին մատակարարած ապրանքների գումարները, բայց շարունակում են մատակարարել և շարունակում են մեծացնել այդ պարտքը: Պատճառը կրկին այն մտավախությունն է. որ ոստիկանապետ դաոնալուց հետո, նա այդ մատակարարների հախից կգա: եթե այդ մտավախությունները ցրվեն, պարտատերերը նույնպես հերթ կկանգնեն՝ իրենց գումարները ամեն գնով ետ ստանալու համար:

Ըստ ամենայնի, վերը նշված ֆինանսական բուրգի և սուպերմարկետների հայտնի ցանցի պարտքային խնդիրները սերտ կապված են իրար: Ըստ մեր տեղեկությունների՝ կուտակված պարտքից բացի, այս պատմության մեջ շրջանառվում է նաև 6.5 միլիոն դոլար ծավալով մի վարկի մասին, որի ընթացիկ մարումների համար տոկոսադրույքն ու «մայր գումարը» միասին կազմում է հենց այնքան, որքան գումար հավաքագրելուց հետո «սկել» է վերը նշված ֆինանսական բուրգը՝ 2.5 միլիոն դոլար:

Այս ամբողջ պատմությունը բոլոր մանրամասներով հայտնի է թե ոստիկանությանը, թե դատախազությանը և թե ՀՀ բարձրագույն իշխանությանը, ու բնական հարց է ծագում, թե ինչու, ի վերջո, չի բացահայտվում գործը: Խնդիրն այն է, որ այս գործով անցնող բարձրաստիճան ոստիկանները և մի քանի այլ անձինք տարբեր թելերով կապված են շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսինքն՝ սա ՀՀ իշխանություն կոչվող համակարգում առկա փոխհարաբերությունների մի դետալ է ընդամենը, որը տարբեր գործոնների ազդեցության տակ պարզապես կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եվ այդ ժամանակ շատ դժվար կլինի բացատրել, թե այդ ինչպես պատահեց, որ իրավապահներն ու ամենաբարձր իշխանավորները միայն հիմա իմացան, որ նման պատմություններ են եղել:

Բայց կա մի հարց, որը կարող է այս գործի՝ գոնե մասամբ բացահայտելու լուրջ խթան հանդիսանալ: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս ստուգվում է, թե Երևանի վարչական շրջանների ոստիկանության ղեկավարները, որքան են մուծվել պաշտոնի նշանակվելու կամ այդ պաշտոնը պահպանելու համար: Լուրջ կասկածներ կան, որ նրանց «մուծված» գումարների մի որոշակի մասը «լռվել է» Երևանի ոստիկանության ղեկավարության մակարդակում ու «վերև» չի հասել: Այսինքն, հենց իրենց լեզվով ասած, ճանապարհին «կռաիտ է» արվել: Այ եթե այդ կասկածները հաստատվեն, դա լրիվ կփոխի իրավիճակը:

Սա «քեշի բազար է», որը գործող իշխանության մեջ սրբության պես մի բան է: Դրա համար իրոք կարող են գլուխներ թոչել, արյուն թափվել, դատեր ու դատաստաններ լինել: Նման «պրոմխների» համար ներում-բեկում չկա: Իսկ եթե դա չհաստատվի, ապա մեծ է հավանականությունը, որ գործը այդպես էլ կլղոզվի ու կփակվի: Այն կառույցների ղեկավարները, որոնք պետք է բացահայտեին այս գործը, մի քիչ էլ կհարստանան, ձեռքի հետ էլ՝ ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից... և վերջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված