ՀՀԿ-ի ընտրողների հետ հանդիպումը՝ «Ստալինիզմի» ժամանակակից մեկնաբանություն
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում ՀՀԿ-ն ընտրողների հետ հանդիպում է անցկացրել: Սակայն սա սովորական հանդիպում չի եղել, այլ «Ստալինիզմի»՝ ժամանակակից մեկնաբանություն:
Հայտնի է, որ ՀՀԿ-ն բյուջետային աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ ստիպում է առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողների ցուցակ ներկայացնել անուն, հասցե, հեռախոս...:
Պարզվում Է՝ ՀՀԿ-ն արդեն անցել է գործողությունների երկրորդ փուլին, զանգահարում են ցուցակների հեռախոսահամարներով և իբր սոցհարցում են անցկացնում՝ հետաքրքրվում, թե տվյալ մարդը ում է ընտրելու: Երեկ երաժշտական դպրոց են հրավիրված եղել շենգավիթցի այն ընտրողները, ովքեր հեռախոսով «ճիշտ» պատասխան չեն տվել»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը