Աֆյանի որդին ազատվել է աշխատանքից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննչական Կոտայքի բաժանմունքի պետ Միքայել Աֆյանն ազատվել է աշխատանքից: Թե ինչու, թերթին չի հաջողվել պարզել:
2011 թվականից այդ պաշտոնում նշանակված Միքայել Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանի որդին է և այժմ ուղարկվել է կադրերի ռեզերվ:
«Ժողովուրդ»-ը օրերս գրել էր՝ Ալեքսանդր Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել, քանի որ ապրիլի 9-ին՝ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ, հանդես է եկել դիտորդի, այլ ոչ ոստիկանի դերում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը