Հյուսիսային Կորեան ամերիկացի զբոսաշրջիկին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ
Աշխարհ
Ամերիկացի Քենեթ Բեյը շուտով կկանգնի Հյուսիսային Կորեայի դատարանի առջև՝ կոմունիստական ռեժիմը տապալելու փորձի մեղադրանքով. տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, տղամարդը ճանաչել է իր մեղքը և դատարանի առջև կկանգնի մոտ ժամանակներս: Հետաքննության ընթացքում Բեյը ճանաչել է, որ հանցագործություն է կատարել ԿԺԴՀ-ի ռեժիմը տապալելու նպատակով. հեռագրային գործակալության հաղորդագրությունը մեջբերում է BBC-ն: Հյուսիսկորեական ԶԼՄ-ների տվյալներով` տղամարդը ժամանել էր Կորեա անցյալ տարվա նոյեմբերին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան