Մենք երկրպագուներից ծափահարություն չենք ակնկալում. Կարանկա
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կայանալիք մադրիդյան դերբիից առաջ անդրադարձել է երկրպագուների վիրավորանքներին և «Ատլետիկոյի» հետ կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ երկրպագուները վիրավորական խոսքեր էին ասել մադրիդցիներին օդանավակայանում «Բորուսիայի» հետ խաղից հետո:
«Մենք միշտ «Սանտիագո Բերնաբեում» խնդրում ենք երկրպագուների աջակցությունը: Սակայն Գերմանիայում կրած պարտությունից հետո մենք չենք կարող հավակնել, որ երկրպագուները կծափահարեն մեզ: Վիրավորանքները պետք է հասցեագրված լինեին ամբողջ թիմին: Երկրպագուները ունեն դրա իրավունքը: Նման իրավիճակում, բնականաբար, ծափահարություն չես ստանա: Մենք մեծ նշանակություն ենք տալիս «Ատլետիկոյի» հետ խաղերին: Սա դիմակայություն է մի ակումբի հետ, որը մեզ վաղուց չի հաղթել: Իրենց դաշտում նրանք ուժեղ են և համարվում են երկրորդ տեղի համար պայքարում մեր անմիջական մրցակիցը: «Բորուսիայի» հետ «Սանտիագո Բերնաբեուում» խաղին պատրաստվելու լավագույն տարբերակը դերբիում հաղթանակ տոնելն է»,-Կարանկայի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան