Գվարդիոլան կհրաժարվի Ռոբենից և Գոմեսից
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն պլանավորում է ակումբի կազմը հաջորդ մրցաշրջանի համար. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ կատալոնյան «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը մտադիր է հրաժարվել Ռոբենի և հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններից: Իսպանացի մասնագետի նման դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված է Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Մարիո Գյոտցեի ձեռքբերմամբ: Վերջինս մյունխենյան թիմի կազմը կհամալրի եկող մրցաշրջանից:
Մամուլի տվյալներով՝ հնարավոր է, որ Գվարդիոլայի թիմը համալրի նաև Ռոբերտ Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան