Վրաստանի վարչապետը չի բացառում, որ իր երկրում ահաբեկիչներ են պատրաստել
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում այն հանգամանքը, որ իր երկրի տարածքում ահաբեկիչները կարող էին համապատասխան պատրաստվածություն անցնել: Այս մասին նա հայտարարել է Ռուսթավի-2 հեռուստաընկերության ուղիղ եթերում. մեջբերում է РИА Новости-ն:
«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Մոտ ժամանակներս հետաքննությունը կավարտվի, և մենք շատ նոր բաներ կիմանանք: Կասկածներ կան, որ կառավարությունը համագործակցել է գրոհայինների հետ: Այդ փաստը ցնցող կլինի ինձ համար և մեծ վնաս կհասցնի երկրի վարկանշին: Սակայն դա ավելի շատ կվնասի Վրաստանի հեղինակությանը, եթե դրա հետաքննությամբ զբաղվեն այլ երկրներ: Իսկ եթե դա սկսի անել նոր կառավարությունը և միաժամանակ ցույց տա, որ չի աջակցում նմանատիպ գործողությունենրին, դա, ընդհակառակը, միայն օգուտ կբերի Վրաստանին»,-հայտարարել է վարչապետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան