25 մլն՝ Հումելսի, 40 մլն՝ Նեյմարի համար՝ «Բարսելոնայից»
Սպորտ
«Բարսելոնան» կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսի գործակալի հետ. տեղեկացնում է Marca-ն:
Կողմերը կարողացել են բարելավել բանակցությունները ֆուտբոլիստի անձնական պայմանագրի վերաբերյալ և այժմ ամեն ինչ կախված կլինի ակումբներից: Գերմանական թիմը մտադիր է այդ գործարքից վաստակել 20-25 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ դարձավ, որ գերմանական թիմը կլքեն Ռոբերտ Լևանդովսկին և Մարիո Գյոտցեն:
Կատալոնյան ակումբը պատրաստ է ձեռքբերել նաև Նեյմարին և սպասում է, որ ֆուտբոլիստը պաշտոնապես հայտարարի բրազիլական ակումբը լքելու մասին ցանկությունը: Cadena Ser-ի տվյալներով՝ Նեյմարը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Սանտոսի» հետ: «Կապտանռնագույնները» Նեյմարի համար պատրաստ են վճարել 40 մլն եվրոյից ոչ ավել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան