Ցանկանում եմ գերազանցել Մեսսիին, և մի օր կհասնեմ նպատակիս. Նյանգ
Սպորտ
«Միլանի» հարձակվող Մբայե Նյանգը խոսել է ապագայի հետ կապված իր հեռանկարների մասին.
«Միլանը» մեծագույն ակումբ է, որը բոլոր տիտղոսները նվաճել է: Երիտասարդ ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է նման ակումբի մաս կազմելը: Այժմ ցանկանում եմ արդարացնել շատերի վստահությունը, ովքեր ինձ նման հնարավորություն տվեցին: Ցանկանում եմ ջանասիրաբար աշխատել, որ դառնամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Միշտ մտածել եմ «Ոսկե գնդակի» մասին: Դա կարիերայում իմ անձնական նպատակն է, ցանկանում եմ գերազանցել Լիոնել Մեսսիին: Գիտեմ, որ մի օր կհասնեմ նպատակիս»,-18-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան