Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է. ԱՄՆ
Արցախ
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում մարդկանց ողբերգական մահվան դեպքերը խոսում են այն մասին, որ հակամարտության ռազմական ճանապարհով լուծումն անթույլատրելի է. այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ ժ.պ. Պատրիկ Վենտրելը:
«Հակամարտության միայն երկարաժամկետ և խաղաղ կարգավորման ճանապարհը կարող է կայունություն, խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջան»,-ասել է Վենտրելը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն, լինելով Մինսկի խմբի համանախագահ, առաջվա պես վստահորեն հակված է աշխատանք տանել երկու կողմերի հետ էլ` խաղաղություն ձեռք բերելու նպատակով. մեջբերում է Trend-ը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան