Աշխատանքից ազատվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետը
Հայաստան
Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է shmashyan.com-ը, ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ՝ ազատվելով Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան