Մեր հասարակությունը համբերություն չունի. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը:
Ժողովի ընթացքում ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց.
«ՀՖՖ հիմնական քաղաքականությունը ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն է: Նախորդ անգամ առանձնացրել էինք «Հրազդան» մարզադաշտի աշխատանքները, որն այժմ համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Առանձնացրել էինք նաև Ֆուտբոլի ակադեմիային, որն այժմ ունի 2500 նստատեղանոց տրիբունա: Ընթացքի մեջ է Գյումրիի ակադեմիայի կառուցումը: Կարևոր է, որ ՊՐՈ արտոնագրի դասընթացներ սկսեցին անցկացվել: Առաջին անգամ տեղի է ունեցել դարպասապահների մարզիչների սեմինար, որին մասնակցեցին Բարձրագույն խմբերի բոլոր ակումբների մարզիչները: Մենք ամեն ինչ անում ենք ֆուտբոլի զարգացման համար, սակայն մեր հասարակությունը համբերություն չունի և արագ են ցանկանում հաջողությունը տեսնել: Այդ պատճառով նույնիսկ էքստրեմալ որոշումներով ամեն ինչ անում ենք մեր ֆուտբոլն արագ զարգացնելու համար»,-նշեց ՀՖՖ նախագահը:
Իսկ Արմեն Մինասյանը ներկայացրեց ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունը և նշեց, որ նախորդ տարում 6.3 մլրդ դրամի մուտք է եղել: Ֆեդերացիայի ծախսերը կազմել են 6.2մլրդ դրամ: Իսկ այս տարի նախատեսվում է 2.7 մլրդ դրամի մուտք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան