Ավստրիայում չեչենները բողոքի ցույց են կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ` ի պաշտպանություն Ցարնաևների
Համաշխարհային Մամուլ
Ավստրիայում Չեչնիայի համայնքը Վիեննայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ցույց է կազմակերպել՝ ի պաշտպանություն Բոսթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաև եղբայրների. գրում է Kurier-ը:
Ապրիլի 25-ին շուրջ 40 ցուցարար էր հավաքվել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մոտ, ուր նախապես կենտրոնացել էին ոստիկանական ուժեր: Կանայք քայլում էին տղամարդկանցից առանձին. նշում է պարբերականը:
Ցուցարարների կարծիքով՝ Ցարնաև եղբայրների դեմ ահաբեկչության համար ներկայացվող մեղադրանքները կեղծվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից:
«Մենք վստահ ենք մեր եղբայրների անմեղության հարցում: Ոչ մի ապացույց չկա, որ նրանք մեղավոր են: Պարզապես Ամերիկային նոր թշնամի է պետք»,-հայտարարել է ցուցարարներից մեկը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում