Ճապոնիայի վարչապետը ավտովթարի է ենթարկվել
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Ամեն մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում ավտովթարի է ենթարկվել. գրում է Podrobnosti-ն: ՃՏՊ-ում իրար բախվելով` տուժել է 5 ավտոմեքենա, որոնց թվում` Ճապոնիայի կառավարության ղեկավարի մեքենան:
Տեղական իրավապահ մարմինների տվյալներով` վարչապետի մեքենան հետևից հարված է ստացել մեկ այլ փոխադրամիջոցից, որի արդյունքում` շղթայական ռեակցիայով նա բախվել է դիմացի մեքենային, վերջինս էլ` մեկ ուրիշին:
Վարչապետն անձամբ չի վնասվել, սակայն թեթև աստիճանի վնասվածքներ են ստացել նրա հետ մեքենայում գտնվող 2 թիկնապահները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան