Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը 

84-ամյա թոշակառուն Տարոն Մարգարյանից պաշտպանություն է խնդրում. բաց նամակ

Հասարակություն

Քրիստինա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ՝

Պրն. Տարոն Ա. Մարգարյանին

Երևանի ԿԵՆՏՐՈՆ համայնքի բնակչուհի՝
Զոյա Սահակի Պետրոսյանից
(հասցե՝ Թամանյան փ., 3 շ., բն.52,
Հեռ. 58 99 44)

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգարժան պարոն Մարգարյան!!!
Ես՝ Զոյա Սահակի Պետրոսյանս, թոշակառու եմ, 1929թ. ծ.: Բնակվում եմ ԿԵՆՏՐՈՆ համայնքում, Թամանյան 3, բն. 52 հասցեում:

Խնդրում եմ Ձեզ պաշտպանել ինձ և իմ իրավունքները Երևանի «ԿԵՆՏՐՈՆ» համատիրության (Վարդանանց 5ա) զարհուրելի և ապօրինի քայլերից իմ նկատմամբ:

«ԿԵՆՏՐՈՆ» համատիրությունը, լինելով ինքնակոչների մի խումբ, քանի որ գոյություն չունի բնակիչների գրավոր համաձայնություն, որով կորոշվեր տալ նրանց իրավունք բնակիչների հարցերի և խնդիրների վարչարարությամբ զբաղվել, իրեն իրավունք է վերապահում առանց փաստերի հիմնավորապես ստուգման, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման անդորրագրերի ստուգման, որոնք առկա են բնակիչների մոտ, հայց ներկայացնել դատական ատյաններ՝ գումարի բռնագանձման պահանջով և բոլոր դրամական միջոցների և հաշիվների վրա արգելանք դնելու՝ այդ թվում թոշակի:

Ես միշտ պարտաճանաչ կատարում եմ վճարումներ այն ամենի համար, ինչից օգտվում եմ՝ գույքահարկ (մեկ սենյականոց բնակարանի), աղբահանություն և մնացած բոլոլ այլ կոմունալ ծառայությունների դիմաց, ընդ որում՝ անում եմ դա նախապես և միանգամից մի քանի ամսվա համար: Ունեմ կատարածս մուծումների բոլոր անդորրագրերը վերջին 3 տարվա դիմաց:

Սույն թվականի ապրիլի 10-ին ես չկարողացա ստանալ ո´չ թոշակս և ո´չ էլ ½ դրույք աշխատավարձս Երևանի Պետ. Կոնսերվատորիայից, քանի որ՝ ինչպես ավելի ուշ պարզվեց, իմ բոլոր դրամական աղբյուրներն ու միջոցները դրված են արգելանքի տակ առանց որևէ հիմքի:
Պարզելով իմ հաշվեհամարները արգելանքի տակ դնելու պատճառները՝ ճշտվեց, որ համատիրությունը, չունենալով համապատասխան փաստաթուղթ իմ ստորագրությամբ՝ ինձ ծանուցելու մասին, զրկել է ինձ գոյատևելու իրավունքից' խախտելով իմ սահմանադրական իրավունքները, և ներկայացրել 70.000 ՀՀ դրամի հաշիվ կոմունալ ծառայությունների դիմաց:

Միայն այն բանից հետո, երբ ես նրանց ներկայացրի աղբահանության դիմաց վճարման վերջին 3 տարվա անդորրագրերը, իմ պարտքը կտրուկ նվազեց և դարձավ այժմ 20.000 ՀՀ դրամ՝ բակի մաքրման, որը մշտապես կեղտոտ է և դետոկսիկացիայի համար:

Այսպիսով, մանրակրկիտ չստուգելով իմ հաշիվներին վերաբերող փաստաթղթերը, «ԿԵՆՏՐՈՆ» համատիրությունը զրկել է ինձ անգամ խիստ անհրաժեշտ դեղերի գնման հնարավորությունից, որոնք կենսականորեն անհրաժեշտ են իմ առողջության համար և ամենատարրական սննդի գնման հնարավորությունից՝ կալանք դնելով իմ հաշվեհամարներին դատարանի միջոցով:

Վերջին 3 տարվա անդորրագրերի ներկայացնելուցս հետո ինձ խոստացան 2-3 օրվա ընթացքում կարգավորել այս խնդիրը՝ հանելով կալանքը իմ թոշակից:

Արդյունքում՝ կտրուկ վատացել է իմ առողջական վիճակը. հաճախացել են հիպերտոնիկ կրզերը, և առաջացել է առիթմիա:

«ԿԵՆՏՐՈՆ» համատիրություն դիմել եմ 11.04.2013թ.-ին, իսկ այսօր արդեն 27.04.2013թ. է: Մինչ օրս ոչինչ չի փոխվել, և ամեն բան նույնն է: Ես չեմ կարող ստանալ անգամ մեկ լումա մինչև դատավորը, որը մոտ 10 օրից կվերադառնա իր արտերկրյա ուղևորությունից, չհանի արգելանքը իմ հաշվեհամարից:

Անգամ եթե իմ պարտքի չափը մի քանի անգամ ավել լիներ, քան ներկայիս 20.000 ՀՀ դրամը, նրանք չունեին ոչ մի բարոյական իրավունք զրկել միայնակ թոշակառուիս գոյությունը պահպանելու միջոցներից: Դժվար թե աշխարհում գտնվի թեկուզ մեկ երկիր, որտեղ ևս նման կերպ են վարվում իրենց քաղաքացիների հետ:

Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա, որ դեռ 5 տարի առաջ՝ նախորդ նախագահական ընտրություների ժամանակ, դիմել էի համատիրություն՝ ինձ մեծ վնաս հասցնելու կապակցությամբ: Շենքի արտաքին պատին ամրացված անձրևաջրերի արտատար խողովակի անսարքության հետևանքով ջուրը, գոյանալով հորդ անձրևներից, ներթափանցել է իմ բնակարան՝ փչացնելով իմ' այն ժամանակ դեռ նոր, խոհանոցի նորոգումը: Համատիրություն դիմելուց հետո ինձ խոստացել էին, որ կվերանորոգեն՝ վերացնելով խոհանոցի վնասվածքը: Երկու ամիսը մեկ ինձ պարտաճանաչ զանգում և տեղեկացնում էին, թե ինչ փուլում է գտնվում այդ հարցի լուծումը: Սակայն խոստացած վերանորոգումը մինչ օրս չի կատարվել:

Ստացվում է, որ նրանք չեն կատարում իրենց բուն պարտականությունները և իմ կողմից իրենց դեմ հայց ներկայացնելու փոխարեն դեռ նրանք են համարձակվում ինչ-որ 20.000 դրամի համար փակել իմ օրինական հասանելի դրամական բոլոր աղբյուրները:

Լինելով ՀայՖիլհարմոնիայի մենակատար՝ ես 37 տարի ներկայացրել եմ Հայաստանը 1953-1990թթ. ԽՍՀՄ-ի բոլոր քաղաքներում և արտերկրներում, 50 տարիների ընթացքում հարյուրավոր մասնագետներ եմ կրթել, որոնք Հայաստանում և արտերկրներում են աշխատում: Եվ այդ ամենից հետո ես արժանանում եմ նման կրիտիկական վիճակի'«ԿԵՆՏՐՈՆ» համատիրության, մեղմ ասած, անբարեխիղճ աշխատանքի:

Դիմելով Ձեզ՝ խնդրում եմ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել այս հարցի լուծման գործընթացը, որը կենսականորեն կարևոր է ինձ համար:

Կանխավ շնորհակալ եմ,

ՀԽՍՀ Վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր' Զոյա Պետրոսյան

ք. Երևան

«_27_». ________04___________ . 2013թ.»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»
Ամենադիտված