Զինվորի անակնկալը մորը
Հասարակություն
Արմինե Հարությունյանը «Մեր Բանակը» ֆեյսբուքյան էջին էլեկտրոնային փոստով նամակ է գրել, որում մասնավորապես ասված է.
«Նոր եմ իմանում, որ նման բանակային էջ գոյություն ունի Ֆեյսբուքում, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել այն անակնկալի մասին, որ ինձ մատուցեց զինվոր բալայիս հրամանատարը: Որդիս ծառայում է Արցախի N զորամասում (կոնկրետ նշված էր, սակայն միտումնավոր հանել ենք, զորամասերի թվանշային հասցեները գաղտնի են-հ.): Գերազանց ծառայող է, արժանացել է Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանին: Ապրիլի 7-ի առավոտյան դուռը բացեմ ու տեսնեմ նա է, մի գեղեցիկ ծաղկեփնջով: Միգուցե ձեզ համար սովորական թվա, բայց զինվոր ունեցող մայրերը ինձ կհասկանան, թե դա ինչ զգացմունք է, երբ որդիդ Մայրության տոնին քեզ այդպիսի հիասքանչ նվեր է անում: Նրան արձակուրդ էին տվել 3 օրով և իր հետ զորամասի հրամանատարության անունից ծաղկեփունջ ուղարկել: Զգացված էի անչափ»:
Այս առնչությամբ զրուցեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ Մարտի 8-ին, ինչպես նաև ապրիլի 7-ին շուրջ 3000 պարտաճանաչ զինծառայողների կարճաժամկետ արձակուրդ ու արձակում են հատկացրել զորամասերում և ծաղկեփնջեր տրամադրել: Արծրուն Հովհաննիսյանը նաև հավելեց, որ նման միջոցառումները մշտական բնույթ են կրում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը