Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) 

Արևիկ Ուդումյան. «Փորձում եմ գրեթե ոչինչ երբևէ չբացառել»

Հասարակություն

ASEKOSE.am-ի հարցերին պատասխանում է հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը:

-Ինչպիսի՞ն է եղել Արևիկ Ուդումյանի մանկությունը: Ի՞նչ հիշողություններ են մնացել մանկության տարիներից:

-Շատ վառ մանկություն եմ ունեցել: Մութ ու ցուրտ տարիները, որոնք համընկել են մանկությանս տարիներին, միգուցե անգույն են, անփայլ, բայց ոչ տխուր, քանի որ, ի տարբերություն մեծերի, մենք' փոքրերս, չէինք զգում իրավիճակի լրջությունը: Նույնիսկ այդ տարիներից հումորներ ու լուսավոր կետեր են մնացել:
Վառ հիշողություններ են մնացել նաև Աֆրիկայում ապրածս տարիներից. այդ տարիները մեծապես ազդել են իմ ենթագիտակցության վրա: Երևի թե մանկուց տարբեր մշակույթների հետ առնչվելս նպաստել է, որ մեծանամ առավել ազատ մտածելակերպով ու առանց կարծրատիպերի:
Մանկուց ինձ համար մեծ նշանակություն ունի ընտանիք գաղափարը. մենակ լինելու վախ երբևէ չեմ զգացել:

-Ինչի՞ց եք առավել հաճախ հիասթափվում:

-Հիմնականում չեմ հիասթափվում: Պարզապես, երբ ականատես եմ լինում մարդկանց մի այնպիսի տեսակի, որոնք ինչ-որ բարձունքների են փորձում հասնել ոչ օբյեկտիվ կանոններով, ինչ-որ տհաճություն եմ զգում: Բայց ուրախ եմ, որ իմ հոգում տեղ ունեցող մարդկանց մեջ այդպիսիք չկան:

-Ձախողումն այն գինն է, որ մենք վճարում ենք հաջողության հասնելու համար:
Ինչպե՞ս եք Դուք պայքարում ձախողումների դեմ:

-Ձախողումը հաճախ այդ գինն է, բայց ձախողումները կյանքի դասեր են տալիս ու կյանքի ընթացքում վատ թվացող երևույթներից առնվազն պետք է դասեր քաղել: Փորձում եմ վերլուծել ու հասկանալ իրավիճակը, և եթե դու աշխատող մարդու տեսակ ես , քո մոտ ամեն ինչ լավ կլինի, քան այդ պահին պատկերացնում ես:

-Սիրում եք երևակայե՞լ ,թե՞ նախընտրում եք իրերը ռեալ տեսնել:

-Երևի այնքան էլ չեմ սիրում: Միգուցե այս պահին ոչ ռոմանտիկ թվամ, բայց երևակայելը, կարծում եմ, միայն ժամանակի կորուստ է: Փորձում եմ հասկանալ կյանքը:

-Էյնշտեյն. «Եթե ցանկանում եք ապրել երջանիկ, ապա դուք պարտավոր եք իրերից ու մարդկանցից առավել կապվել նպատակի հետ»: Դուք և՞ս այսպես եք կարծում: Սիրո՞ւմ եք պլանավորել Ձեր կյանքը, թե՞...

-Օրս պլանավորում եմ, չնայած երբեմն մտածում եմ, որ մի օր կարթնանամ ու ոչինչ չեմ ունենա անելու ու մի լավ կհանգստանամ, բայց այդ օրերը շատ քիչ են: Իսկ կյանքս, ի տարբերություն օրվա (որն ավելի հստակ է), չեմ պլանավորում, որովհետև հասկացել եմ, որ ոչ մի խելացի ու ամենակարող մարդն անգամ չի կարող պլանավորել կյանքը:

- Ասում են' ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է: Իսկ ինչպե՞ս եք նախընտրում ապրել Դուք:

-Ես հիմնականում ապրում եմ այնպես, թե ամեն ինչ գեղեցիկ է: Բայց, իհարկե, կյանքում լինում են այնպիսի պահեր, որ թվում է' հրաշքներ չեն լինում: Իսկ ամենացավալին այն է, երբ ոչ թե մտածում ես հրաշքներ չկան, այլ դրանց չես սպասում:

-Իսկ Դուք սպասո՞ւմ եք:

-Հինականում' այո: Բայց ոչ թե հրաշքների, այլ իրադարձությունների գեղեցիկ զարգացման:

-Արժեքներ, որոնք անգնահատելի են Ձեզ համար և ո՞ր երևույթներն են, որ խորթ են Ձեզ:

-Մարդկային կապը, մասնավորապես, ընտանիքի անդամների հանդեպ զգացմունքը: Մարդու հավատքը կրոնի տեսանկյունից ու ոչ միայն…

Շատ բաներ կան, որ ինձ խորթ են թվում, բայց կյանքը բազմիցս ապացուցում է, որ ամեն ինչ չէ, որ մեր պատկերացումներով է լինում, ուստի փորձում եմ գրեթե ոչինչ երբևէ չբացառել:

-Ո՞րն է Ձեզ ուղեկցող ամենաթանկ զգացումը:

-Այն զգացումն է, երբ փորձում եմ պատկերացնել այն մարդկանց, որոնք ինձ հարազատ են և չեմ կարողանում նրանց հաշվել…Նրանք շատ-շատ են:

Նրանց մեջ են մտնում և ընտանիքիս անդամները, և ընկերներս, և այն մարդիկ, ովքեր հետուստատեսության կամ համացանցի միջոցով ինձ դրական լիցքեր են փոխանցում:

-Ժպտերես Արևիկը առավել հաճախ ինչի՞ց է տխրում:

-Քիչ եմ տխրում: Տխրում եմ, երբ գոհ չեմ լինում ինքս ինձանից, իրադարձությունների զարգացումից, եղանակից: Տխրելը ընդունում եմ որպես բնական երևույթ: Երբեմն տխրելը շատ հաճելի է թվում (ժպտում է):

-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել կամ զվարճացրել են Ձեզ:

-Ասեկոսեներ, անշուշտ, լինում են: Դրանք հիմնականում անհիմն փաստերի վրա են հիմնված լինում, երբեմն էլ ասեկոսեները պարզապես անվանարկում են մարդկանց' նրանց հաջողությունները ապականելու համար: Պարզապես խիղճդ մաքուր պետք է ապրես:

Իսկ իրականությանը չհամապատասխանող ասեկոսեները միայն ծիծաղ են առաջացնում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար
Ամենադիտված