ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը սեփականության իրավունքով (ՀՀ կառավարությունը' համապատասխան որոշմամբ) մրցույթում հաղթողին (այսուհետ' Կառուցապատող) հանձնելու է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային ծառայության օգտագործմանը հանձնված ք. Երևան, Աճառյան 54 հասցեում գտնվող շենքը և այդ շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հողամաս' 7584,66 քմ, 4 հարկանի շենք' 1292,3 քմ, նկուղ' 170 քմ, օժանդակ շինություն' 400 քմ), որը գնահատվել է լիցենզավորված կազմակերպությունների կողմից և ընդհանուր արժեքը կազմում է 399.240.000 ՀՀ դրամ:
Կառուցապատողը պետք է'
- վերակառուցի ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը և բարեկարգի տարածքները' ըստ նշված պահանջների և տեխնիկական պայմանների.
- ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարարական ստորաբաժանումների տեղակայման համար կառուցի նոր տնակային շենք, վերակառուցի առկա շենքերն ու շինությունները, բարեկարգի տարածքները' նշված պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխան։
1) Կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնելու է'
ա. կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը,
բ. նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով համաձայնեցումը լիազոր մարմինների հետ,
գ. շինարարական համալիր աշխատանքների կատարումը,
դ. կառուցված և վերակառուցված շենքերի պետական գրանցումը.
2) կառուցապատման աշխատանքների ավարտման ժամկետ սահմանվելու է ոչ ավելի քան 16 ամիս' շինարարության թույլտվություն ստանալու օրվանից.
3) կառուցապատման աշխատանքների և գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում' շինարարության ինքնարժեքի ավելացման հետևանքով պետությանը հանձնվող աշխատանքների գնի ավելացման դեպքում նույն չափով ինքնաբերաբար ավելացվում է կառուցապատողին տրվող գույքի օտարման գինը' առանց որևէ լրացուցիչ գնահատման.
4) Կառուցապատողը նախկինում պետք է կատարած լինի նման աշխատանքներ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել'
1) ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն' 31-77-48.
2) ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն' 31-78-33.
3) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն' 31-77-39:
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են'
1) ՀՀ ԱԻՆ քարտուղարություն' մինչև 2013 թ. մայիսի 8-ը ներառյալ.
2) մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին ուղղված գրությամբ' փակ ծրարով կցելով կառուցապատման նախագծանախահաշվային և այլ փաստաթղթեր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը