Բյուջետային գումարներով Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզչություն է անում (տեսանյութ)
Քաղաքական
Երեկ ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ «Բարև Երևան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ ԿԸՀ-ի դեմ հայցով դատական նիստը:
Հայցվորը դատարանից խնդրում էր քաղաքապետարանի՝ ապրիլի 7-ին կազմակերպած միջոցառումը որակել որպես քարոզչություն Տարոն Մարգարյանի օգտին և ընտրողներին անվճար ծառայությունների մատուցում, ինչն արգելված է օրենքով:
Lurer.com-ի թղթակցի հետ զրուցում Դանիել Իոաննիսյանն ասաց. «Նիստը շատ լավ անցավ, քանի որ քաղաքապետարանի ներկայացուցիչն ինքն ասաց, որ այդ միջոցառումը կազմակերպվել է Տարոն Մարգարյանի հանձնարարականով և ազատեց ինձ դա ապացուցելու բեռից, իսկ ԿԸՀ-ի ներկայացուցիչը չհերքեց իմ պնդումների մեծամասնությունը»:
Դանիել Իոաննիսյանից հարցրինք նաև, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից , որին ի պատասխան ակտիվիստը նշեց. «Վճռի հրապարակումը ամսի 30-ին է, Հայաստանի դատարանների մասին մեծ կարծիքի չեմ, բայց արդար վճռի հույս ունեմ, տեսնենք»:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է ապրիլի 7-ի կապակցությամբ քաղաքացիներին՝ բյուջետային գումարներով ու Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ բաժանելու ակցիայի մասին, որը չի վրիպել ընդդիմադիր ակտիվիստների աչքից ու տեսախցիկից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան