ԱՄՆ-ի նախագահ Օբաման խոստովանել է, որ մինչ օրս հիմար սխալներ է անում
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մինչև օրս հիմար սխալներ է թույլ տալիս: Այս մասին հայտարարել է անձամն նախագահը շաբաթ օրը Սպիտակ տանն առընթեր թղթակիցների միության ավանդական ընթրիքի ժամանակ, տեղեկացնում է Podrobnosti-ն:
Հանդես գալով ազատ ոճի ելույթով` պետության ղեկավարը հիշեցրել է իր 2 թերացումների մասին, որոնցից մեկի համար ինքը նույնիսկ ստիպված է եղել ներողություն խնդրել:
Խոսքը գնում է այն հաճոյախոսության մասին, որը շռայլել էր Օբաման Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալ Հարրիսին:
«Ես նշեցի, որ նա երկրի բոլոր գլխավոր դատախազներից ամենագեղեցիկն է: Ինչպես արդեն հասկանում եք, տուն գալով ես հայտնաբերեցի, որ լուրջ խնդիրներ ունեմ», ասել է Օբաման:
Իր երկրորդ սխալը նախագահը համարել է վերջերս Սպիտակ տանը կայացած մանկական զատկի տոնի ժամանակ իր խաղացած բասկետբոլը:
«Ես դուրս եկա բասկոտբոլի հրապարակ և 22 նետում կատարեցի, որոնցից զաբյուղն ուղարկեցի 2-ը, իսկ 22 նետում շեղ կատարեցի», ասել է նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)