Դավիթ Մանոյանին լիովին վերականգնման համար երկու ամիս կպահանջվի
Սպորտ
«Փյունիկի» ավագ Դավիդ Մանոյանը, ով այս օրերին բուժզննում է անցնում Գերմանիայում, ապրիլի 30-ին կվերադառնա Երևան:
22-ամյա կիսապաշտպանը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ.
«Ինձ մոտ ախտորոշել են աջ ծնկի միջին ու կողային պարկուճի մասնակի պատռվածք: Նախկին վնասվածքիս հետ դա կապ չունի, սա ստացել եմ մարտի 17-ին «Միկայի» հետ խաղում:
Կոտրված հատվածն արդեն ամրացել է, բայց դեռ ուռածություն կա: Առվազն 2 ամիս կպահանջվի, որպեսզի լիովին վերականգնվեմ:
Թեև ես հիմա էլ կարող եմ խաղալ: Ճիշտ է, ցավեր կլինեն, բայց վտանգավոր բան չկա: Հիմա շատ լրջորեն պատրաստվում եմ գավաթի եզրափակչին»,-ընդգծեց Դավիթը: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը
Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք առողջություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան