«Արսենալը» Կասիլյասի համար 35 մլն է առաջարկում
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է Sunday Times-ը Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում:
Կասիլյասի համար լոնդոնյան ակումբը պատրաստ է 35 մլն եվրո վճարել: Չի բացառվում, որ գործարքի մի մաս կազմի Բակարի Սանյայի տեղափոխությունը «Արքայական ակումբ»:
Տեղեկացվում է, որ Արսեն Վենգերը արդեն խոսել է Կասիլյասի հետ Մոուրինյուի և ֆուտբոլիստի հարաբերությունների մասին: Ֆուտբոլիստն իր հերթին նշել է, որ ոչ մի հարաբերություն էլ չկա: Եթե Մոուրինյուն լքի «Ռեալը» Վենգերի համար դժվար կլինի համոզել Կասիլյասին լքել Մադրիդը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան