«Սպարտակը» ուժեղ էր «Անժիից» (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց Մախաչկալայի «Անժիին»:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց մեկնարկից 5 րոպե հետո: Գոլի հեղինակ դարձավ Կիմ Չելստրոմը, մոսկովյան ակումբի երկրորդ գոլը հեղինակեց Դմիտրի Կոմբարովը խաղի 69-րդ րոպեին՝ 11 մետրանոց հարվածով:
Նշենք, որ Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը, իսկ Մախաչկալայի թիմը 65-րդ րոպեին մնաց 10 հոգով՝ դաշտից հեռացվեց Վլադիմիր Գաբուլովը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան