Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների մասին

Հասարակություն

Այս ապրիլի 23-ին Գյումրիում կատարվեց մի դեպք, որը որակվեց եւ պատմության մեջ կմնա որպես աղմկոտ սպանություն:

Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առաջ, 10 տարեկան աղջիկ երեխայի կողքին կանգնած, մինչեւ օրս մեզ համար անհայտ մեկի կողմից հրազենային ծանր վնասվածք ստացավ հայրը՝ 3 անչափահաս երեխաների հայր Հարություն Խաչատրյանը:

Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, 10 տարեկան աղջիկ երեխայի աչքի առաջ սպանվեց 2 անչափահաս երեխաների հայր Արտյոմ Կարապետյանը:

Թվում էր, թե հաշվի կառնվի այն անհերքելի իրողությունը, որ ակնհայտ է տուժող կողմը, որ նրան աննախադեպ ծանր հարված է հասցվել, մինչդեռ, հետեւելով լրատվությանը, պարզեցինք, որ ոմանք նյութական շահը գերադասում են ճշմարտությունից, արդարությունից, պատվասիրությունից, համընդհանուր բարոյական օրենքներից: Շատ արագ պարզեցինք, որ այդ ամենի մեղավորը, որոշ լրատվամիջոցների գնահատմամբ, ինչպես միշտ Մարտուն Գրիգորյանն է: Ու դեռ ոմանց գնահատմամբ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներին չեն պատժում: Ուզածներդ ի՞նչ է, մի փամփուշտ էլ երեխային կպներ, որ սրտներդ հովանա՞ր, որ զսպվեի՞ք:

Թվում էր, թե իրերը կկոչեն իրենց անուններով, որոշ «հեղինակներ» զերծ կմնան անհարկի որակումներից, բամբասանքից, հնացած, ստահոդ, հոգնեցնող պատմական էքսկուրսներից: Կամ գոնե կտարբերվեին նախընտրական շրջանին հարիր պահվածքից: Բայց պարզվեց, որ իզուր էր թվում: «Հրապարակ» օրաթերթը (թթ073,075,2013թ), օրինակ, չկարողացավ զսպել ախորժակը եւ կրկին հայտնվեց ինքնամոռացման գրկում: Ճիշտ, սուտ, հիմնավոր, անհիմն, ապացուցելի, թե ոչ, «լավ» տեղերը երկու անգամ կրկնելով, մոռացավ ապրիլի 23-ն էլ, զոհին էլ, վիրավորին էլ ու լեշ տեսած բորենու նման հարձակվեց պատգամավորի վրա:

Երեւում է, շատ էին հարմար առիթի սպասել, անհանգստացել, թե չլինի հանկարծ առիթը չընձեռվի, ու իրենք մնան ձեռնունայն: Ստալինյան տարիների ոգով, բամբասագրերի գինը հանելու համար, ինչ լսել-չէին լսել, տվեցին թղթին առանց ստուգելու: Ստուգեն, որ ի՞նչ անեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ սուտն են լսել, ինչպե՞ս վարվեն, չտպե՞ն, զրկվե՞ն բարիքից: Ու այս մոլեռանդությունը հասցրեց այնտեղ, որ ԱՄՆ-ում սպանված երիտասարդի մոր խոսքը չհարգեցին: Ի դեպ, Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Հորիկ Հարությունյանը մահացել է որդու կորստից 10 ամիս առաջ ինսուլտից, եւ այդ փաստը ճշտելու համար պետք էր ընդամենը հարցնել մորից:

Ինչեւէ, իրենք չեն հավատում: Չեն հավատում, որ չխաբվե՞ն: Իրենք նիհիլիստ են, ոչ մի լավ բան պատգամավորի մասին սկզբունքը գուցե դեռ տպաքանակներ կավելացնի: Յուրաքանչյուր ոք, ով կուզենա ճշմարտությունն իմանալ պատգամավոր, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ընտանիքի հայր, որդի, ամուսին, բարերար ու հասարակական մարդ Մարտուն Գրիգորյանի մասին, կարող է գեթ մեկ անգամ այցելել martungrigoryan.am կայք ու արագ կպարզի, որ վերջին օրերի լրատվությունը պատգամավորի մասին ունի հակառակ կողմի հետ նրան հավասարեցնելու նպատակ, եւ այդ առաքելությունը, անշուշտ, իրականացվում է այդ կողմի պատվերով: Իսկ պատվերները, սովորաբար, անվճար չեն լինում:

Խճճվել՝ բայց այսքա՞ն: Այս հեղինակը այդ ո՞ր լրագրողական հետաքննությամբ է պարզել, որ մարզային փոխոստիկանապետը Մարտուն Գրիգորյանի քեռին է, որի քույրն ամուսնացած է քննչականի նախկին պետի հետ: Չենք հասկանում, պատվիրվա՞ծ, թե՞ ինքնաբուխ է հրճվում այս լրագրողը: Իրականությունն այն է, որ փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը Մարտուն Գրիգորյանի հետ բացարձակապես կապ չունեցող մարդ է: Բացատրենք. նա Մարտուն Գրիգորյանի հոր հորեղբորորդու տղայի կնոջ քեռին է: Կարող էիք, չէ՞, ստուգել: Անշուշտ, կարող էիք ու չստուգեցիք: Կամ այդ ով է հասկացել, որ ոստիկանապետի հիշատակած պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է: Միանգամից ասենք, որ այդ պատգամավորը Մարտուն Գրիգորյանը չէ, որովհետեւ որեւէ անգամ, որեւէ առիթով Մարտուն Գրիգորյանը ոչ ոստիկանապետին, ոչ էլ տեղակալին չի դիմել, չի զանգահարել, քանի որ մոտիկից իրար չեն էլ ճանաչել: Ոստիկանապետը, ճիշտ է, մեկնաբանություններ էր տալիս ապրիլի 23-ի դեպքի կապակցությամբ, բայց նրա խոսքը ուղղված իրենց զանգահարած պատգամավորին, Մարտուն Գրիգորյանի հետ չէր առնչվում: Հարգարժան լրագրող, ոստիկանապետից կամ տեղակալից ճշտե՞լ եք՝ այդ խոսքը Մարտուն Գրիգորյանի՞ն էր վերաբերում, թե՞ մեկ ուրիշի: Չեք ճշտել: Ոստիկանապետի հայտնի ասուլիսը մենք էլ ենք դիտել եւ չենք կարող համաձայն չլինել այն պնդման հետ, որ որեւէ մեկի ապրելու կերպը չպետք է խանգարի մյուսներին: Ի դեպ, «Առաջին լրատվական» կայքը, հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, վկայակոչել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պատասխանը. ասվածը Մարտուն Գրիգորյանի մասին չէ:

Ընդհանրապես, «Հրապարակի» նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ դրանց հեղինակը Գյումրիում հանդիպել է հիշողությունը մեծ դժվարությամբ վերականգնող մի տատիկի եւ խնդրել պատմել վերջին հարյուրամյակում Գյումրիում կատարվածը, ասվածն ու չասվածը, տեսածն ու չտեսածը: Ու երբ տատը հոգնել է խոսելուց, մեր այս լրագրողը տատին սթափեցրել է. տատ ջան, նյութս փոքր է ստացվում, մի քիչ էլ պատմի, էլի: Տատն էլ, հյուրի սիրտը չկոտրելու համար, «բոլորովին վերջերս» տեղի ունեցած բաներ է մոգոնել, որոնց մասին միայն ինքը գիտե. «Բոշի կռուգ», «ստանալիք», Մարտուն Գրիգորյանի «ազգականներ իրավապահ համակարգում», «դատախազի տրաքացրած մեքենա» եւ այլն: Այս ամենն ո՞վ է ապացուցելու, երբ այդպիսի խնդիր դրվի, ո՞ր հավաստի աղբյուրը: Իսկ թե ինչ տատիկի ի նկատի ունենք, գյումրեցիները կհասկանան:

Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրու նախկին քաղաքապետի թշնամության մասին: 2008թ-ից սկսած, երբ այս երկու անձինք պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար, պատգամավորը բոլոր առիթներն օգտագործել է ասելու համար, որ ընտրապայքարը չպետք է թշնամանք սերմանի, որ նախկին քաղաքապետի հետ չհասկացվածությունը չունի այլ հիմքեր, քան 2008թ-ի ընտրապայքարը: Մարդը չի հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքապետի ընտրություններում 2008թ-ին առաջադրվել են իր դեմ, 2012թ-ի ԱԺ ընտրություններում հաղթել են հենց իրեն, եւ այդպիսով է սկիզբ դրվել իր անկմանը քաղաքական դաշտում: Չի կարողանում հաշտվել իրականության հետ, ու արվում է այն, ինչ տեսանելի է ու հասկանալի: Խեղդվող մարդն իր հետ մարդ է ուզում տանել: Լրատվությանը այս հարցը չի՞ հուզում: Թե՞ որ հուզեր ի՞նչ, այս թեմայով պատվեր չկա: Թշնամություն հրահրող մարդը կոչ կանե՞ր ներկա ու նախկին քաղաքապետերին հաշտվելու, միմյանց նկատմամբ անհարգալից արտահայտություններից զերծ մնալու: Մենք համոզված ենք, որ չէր անի, դուք՝ չգիտենք:

Շեկոյի մասին: Լրատվական կայքերից մեկում «Շեկոյի մահն իր ընտրած ճանապարհի տրամաբանական հետեւանքն է» վերնագրով ժամկետանց մի ոստիկանի դիտարկումները կային՝ եզրակացությամբ, որ արտահայտվել էր նյութի վերնագրում: Բայց արժե՞ր այսօր խոսել այդ մասին, չէի՞ք կարող մի քիչ զսպել ձեր լեզուն, այ «հարգելի», հիմա ի՞նչ անեն Շեկոյի վշտահար, անէացած կինը եւ անչափահաս, տագնապ ու անորոշություն արտահայտող աչքերով երեխաները, հրապարակավ դադարեն սգալ ու ցնծա՞ն, որ ազատվել են ընտանիքի այնքան վտանգավոր հույս ու ապավենից: Ձեր բերանում կուտակված աղբը դուրս թափելիս ի՞նչ եք մտածել: Լավ, դուք քրիստոնյա՞ եք, թե՞ ինչ, երբեւէ չե՞ք լսել «մահացողից հետո կամ լավը կամ ոչինչ» արտահայտությունը, կարդացած էլ կարող էիք լինել:

Ինչ վերաբերում է վենդետային, մարզի դատախազի եւ Մարտուն Գրիգորյանի հոր համատեղ բիզնեսին, անհեթեթություններ են, պատվիրված, հասկանալի է, թե ում կողմից, թե ով է ունակ նման բանսարկությունների:

Այս ամենի ֆոնին հույսի ու լույսի ճառագայթ է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի հարցազրույցը, որ հայտնվեց ուրբաթ երեկոյան «Առաջին լրատվական» կայքում: Սրբազանին ճանաչելով, կարծում ենք, մի քիչ կխորհեք ձեր ասածի, արածի ու հրապարակածի շուրջ: Փառք բարձրյալին, որ այսպիսի սպասավոր ունի:

Մարտուն Գրիգորյանի գրասենյակ

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ծանր վիրավորվածը՝ Հարություն Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմ բարեկամն ու ընտանիքի քավորն է, սպանվածը՝ Արտյոմ Կարապետյանը, Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ու թիմի լավագույն ընկերը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված