Վլադիմիր Գասպարյանի հրամանով լրագրողի հետ երեկվա միջադեպից հետո Վ. Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից
ԱՐԽԻՎ
Երեկ՝ ապրիլի 27-ին, hetq.am լրատվական կայքէջի լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի պատճառով Վ. Ղուկասյանը (Խմբ.-Դոգ) հեռացվել է աշխատանքից: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային պողոտայով բարձրանալիս լրագրող Անի Հովհաննիսյանը նկատել է ոստիկանական համազգեստով երկու անձանց, ովքեր մոտեցել են փողոցային կիթառիստ Գեւորգին եւ ստիպել նրան հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք:
Երբ լրոգրողը մոտեցել է եւ պահանջել ոստիկաններից ներկայանալ եւ նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորել իսկ հետո հրել է աղջկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)