Պատահար հրդեհի բռնկումով
Արտակարգ Պատահար
Ապրիլի 28-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 2րդ կմ-ում՝ Սևանի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ' հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Սինտրա» մակնիշի 28օօ692 պետհամարանիշի և «ՎԱԶ-21011» մակնիշի 34TT806 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: ՃՏՊ-ի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի վարորդ' 1973 թ. ծնված Մերուժան Մկրտչյանը և ուղևոր Նարեկ Հովհաննիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնակատել են բավարար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան