3 օր շենքերի կոյուղաջրերը հոսում են վերևից ներքև
Արտակարգ Պատահար
Ավան Առինջի մի քանի շենքերի բնակիչների կողմից ահազանգում ենք, որ արդեն 3 օր շենքերի կոյուղաջրերը հոսում են վերևից ներքև:
Ողողված է ճանապարհը, իսկ երեխաներն էլ խաղում են այդ կոյուղաջրերի մեջ: Վտանգի տակ է նաև այն պատը, որի միջով արդեն տարիներ շարունակ ժամանակ առ ժամանակ հոսում են վերևի շենքերից եկող կոյուղաջրերը: Մեծ ծանրություն պահող պատը կարող է երկարատև խոնավությունից փլուզվել: Բնակիչներն ահազանգել են վարչական շրջանի թեժ գիծ, սակայն առայժմ կոյուղաջրերը դեռ հոսում են:
Բնակիչները խնդրում են նկարահանող խումբ ուղարկել:
Հասցեն' Ավան Առինջի գաստրոնոմի և Միլենա տաքսի ծառայության շրջակայք, գաստրոնոմի դիմացի պատի երկայնքով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան