Պերուում անհետացել է զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկը
Աշխարհ
Ապրիլի 28-ին Պերուի ափերի մոտ անհետացել է զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկը. տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով օդապարիկի տիրոջը: Նրանում գտնվում էր 7 մարդ՝ 6 զբոսաշրջիկ և 1 օդաչու: Բոլորը Պերուի քաղաքացիներ են:
Զբոսաշրջիկներն ուղևորություն էին կատարում Խաղաղ օվկիանոսի վրայով դեպի Լիմա քաղաքի հարավային հատվածներ:
Օդապարիկով զբոսաշրջիկներ տեղափոխող ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ վթար է տեղի ունեցել, և օդապարիկը վայր է ընկել: Ընկերության մենեջերը նշել է, որ մարդկանց տեղափոխող զամբյուղն ի վիճակ է լողալ ջրում, և հույս է հայտնել, որ բոլոր մարդիկ կենդանի են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան