Գարեթ Բեյլը` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, ով ընդգրկվել է նաև Անգլիայի առաջնության 2012/13-ի խորհրդանշական հավաքականում, Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստը նաև ստացել է «Լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակը:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն անցկացրել է 29 հանդիպում, հեղինակել 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում. տեղեկացնում է անգլիական մամուլը:
Նշենք, որ տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Դավիդ դե Խեան, Ռիո Ֆերդինանդը, Պաբլո Սաբալետան, Յան Վերտոնգեն, Լեյթոն Բեյնսը, Մայկլ Կարիկը, Գարեթ Բեյլը, Խուան Մատան, Էդեն Ազարը, Լուիս Սուարեսը, Ռոբին վան Պերսին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան